Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

ՀՆԱՐԱՄԻՏ ԴԱՏԱՎՈՐԸ

ամանակին մի վաճառական թոփերով մետաքս էր հանձնում մի ուղտապանի, որպեսզի իր ապրած քաղաքը տանի՝ պատվիրելով, որ տեղ հասնելուն պես իրեն սպասի: Բայց մի անգամ վաճառականը հիվանդանում է եւ ստիպված է լինում մնալ մի հյուրանոցում, հանգստանալ ու բուժվել: Ուղտապանը, տեղ հասնելով, սովորականի նման սպասում է վաճառականին, սակայն տեսնելով, որ վերջինս ուշանում է եւ չի երեւում, չարությունից դրդված, ծախում է մետաքսը եւ, դրամը յուրացնելով, հրաժարվում ուղտապանությունից: Որոշ ժամանակ անց վաճառականն առողջանում է եւ գալիս իր քաղաքը: Ուղտապանին երկար փնտրելուց հետո վերջապես գտնում է եւ նրանից պահանջում իր մետաքսե ապրանքը: Խաբեբա ուղտապանն ուրանում է ամեն բան, նույնիսկ ասում է, թե ինքը երբեք ուղտապան չի եղել:

Գործը հասնում է դատավորին, բայց, ապացույց չլինելու պատճառով, հնարավոր չի լինում որեւէ որոշում կայացնել: Երբ մարդիկ դատարանից հեռանում էին, հնարամիտ դատավորը բացականչում է` ուղտապա՜ն, ուղտապա՜ն:

Այդ պահին ուղտապանը, մոռանալով, որ իր արհեստը ընդամենը մի քանի րոպե առաջ ուրացել էր, բնազդաբար հետ է շրջվում: Դատավորը, այս տեսնելով, անմիջապես վճիռ է կայացնում, որ խաբեբա ուղտապանը ոչ միայն վճարի մետաքսի գինը, այլեւ կարգադրում է, որ, իբրեւ պատիժ, մի լավ փայտածեծ տան` խաբեբայության ու ստախոսության համար:

Ահա այսպիսին պիտի լինի բոլոր խաբեբաների ու ստախոսների վերջը:

Ուղտապանը, վաճառականին խաբելով եւ սուտ խոսելով, ի՞նչ շահեց. ոչի՛նչ: Ընդհակառակը՝ արդար պատիժ ստացավ: Այստեղ Դատավորն Աստված է, Ով դատաստան պիտի տեսնի բոլոր նրանց հետ, որոնք իրենց երկրային կյանքում հեռու կմնան աստվածային գործերից, ինչպես այս ուղտապանը, ով արդարորեն կրեց իր պատիժը: Փորձենք մոտենալ Աստծուն մեր կյանքով, ինչը հաճելի կլինի թե՛ Աստծուն եւ թե՛ մարդկանց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները