Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

«Գրիգոր սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր եւ զբանակս դիւացն
հալածեցեր, մարդկան ուսուցեր քարոզել զԵրրորդութիւնն, պսակեցար
յարքայութեանն. արդ՝ բարեխօս լեր առ Տէր վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

Սկիզբը՝ նախորդ համարներում

ռաքելի առջեւ ծառացած դժվարին խնդիր էր նաեւ իր անվերջ շարունակելի ստեղծագործության ժանրային բնութագիրը տալը: Այդ առիթով իրեն ուղղվող հարցին պատասխանել փորձելիս կմկմալով ասում էր, որ ուզում է ստեղծել ոչ թե հինկտակարանային միստերիաներին հատուկ դիցաբանական բազմաքանակ հերոսներ ունեցող, անհաշիվ բանաստեղծություններից հյուսված, մասսայական տեսարաններով եւ դերակատարներով հարուստ լայնածավալ երկ, այլ միայն ձեւով եւ կառուցվածքով միստերիա հիշեցնող, բայց բովանդակությամբ մեր ժամանակներին հարիր նորաշունչ իրապատում եղելություն: Երբ ընկերներից մեկը նրա խոսքը կտրեց եւ հարցրեց. «Ի վերջո ի՞նչ է գրվածքդ, պոե՞մ է, վե՞պ, թատերգությո՞ւն, էպո՞ս…», Առաքելը քիչ հապաղելով պատասխանեց. «Ո՛չ պոեմ է, ո՛չ վեպ, ո՛չ պիես, ո՛չ էլ՝ դյուցազներգություն, էպոսի նման մի բան է»:

Մտքի տանջալից լարում պահանջող, բայց եւ այնպես հոյակապ պատասխան: Ես՝ գրականագետս, գլխի ընկա, որ խիստ կարդացած երիտասարդը, դժվարանալով իր երկը որեւէ գրատեսակի տակ կոդավորել, շփոթից դուրս գալու համար, ընկերոջ հարցին պատասխանել էր գրեթե բառացի կրկնելով պատասխանը, որ Լեւ Տոլստոյը՝ հանճարեղ կոմսը, տվել էր իրեն ուղղված համանման հարցադրմանը (խոսքը եզակի մի գործի՝ «Պատերազմ եւ խաղաղություն» վեպ-էպոպեայի ժանրային բնութագրին էր վերաբերել): Ռուս հանճարի բառացի պատասխանն էր. «Պոեմ չէ, վեպ չէ, էպոս չէ… «Իլիական»-ի նման մի բան է»:

Իր ապագա ստեղծագործության նորարարական շնչով գրելն ակնարկելիս՝ Առաքելը նախազգուշացնում էր, որ այն ամենեւին չպիտի լինի, մեկ դար առաջ Ռուսիայում տեղի ունեցած հեղափոխության ծոցում ծնունդ առած, «Միստերիա բուֆ»-ի նմանակը (նկատի ուներ Մայակովսկու՝ մասսաների մասնակցությամբ բեմարկված, ինսցենիրովկա հիշեցնող պիեսը):

Որպեսզի արտաքուստ չթվա, թե երիտասարդ արվեստագետին ներկայացնում եմ միայն դրական գծերով, ասեմ, որ նա երբեմն իրեն ոչ սազական, իր գիտելիքներին անհարիր, իր նախորդ մտքին հակասող մտքեր էր արտաբերում: Երազող, միաժամանակ իրատես լինելու հանգամանքն էր, որ նրան երբեմն մտային ցայտնոտի եւ ծայրահեղության էր հասցնում: Միայն մեկ օրինակ: Տարված լինելեվ հանճարեղ Եսենինի՝ կրոնական բովանդակությամբ խիստ անհատական հանդիսացող, բանաստեղծություններով ու պոեմներով՝ Առաքելը, ո՞վ իմանա, գուցե մտքի տարօրինակ թռիչք ապրեց եւ ասաց. «Ես էլ եմ, ռուս բանաստեղծի օրինակով, ստեղծելու իմ սեփական դրախտ աշխարհը, ուր բնակեցնելու եմ իմ սեփական աստծուն»: Սա մտքի թռիչք չէր, մտապատկերային խճողում էր:

Շարունակելի
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները