Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ
(ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
2020 -2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

այր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն:

Գեւորգյան հոգեւոր ճեմարան եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ եւ այլ երկրների՝ մինչեւ 25 տարեկան, արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 2020-2021 ուստարվա ընդունելությունը կանցկացվի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի գրավոր քննությամբ:

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաեւ հետեւյալ նյութերի շուրջ.

գ Սուրբ Գրքի իմացություն,

գ Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

գ Եկեղեցական փորձառություն,

գ Հայ գրականություն,

գ Ինքնաարտահայտվելու կարողություն,

գ Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),

գ Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ անհրաժեշտ փաստաթղթերը.

- դիմում ճեմարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),

- միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

- զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

- տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,

- բժշկական վավերացման տեղեկանք,

- բնութագիր (դպրոցի տնօրենից),

- տեղեկանք բնակավայրից,

- մկրտության վկայական,

- ինքնակենսագրություն,

- անձնագրի պատճեն,

- 2 լուսանկար (3ճ 4):

Դիմումներն ընդունվում են մայիսի 10-ից մինչեւ օգոստոսի 20-ը՝ երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան,

հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 98) 085403,

էլ. հասցե՝ evorgianseminary@gmail.com:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները