Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԿՐԿԻՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

իշում եք չէ, որ մեկ ամիս առաջ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրնը Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցին նվիրեց վերմակներ, մանկական փաթեթներ ու հիգիենայի պարագաներ:

Կենտրոնի աշխատակիցները հունիս ամսին կրկին այցելեցին Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց մեծաքանակ նվերներով: Այս անգամ առիթը Երեխաների պաշտանության միջազգային օրն էր ու ստեղծված արտակարգ դրությունը:

Ավստրիական կենտրոնը դարձյալ ստացավ ինն արկղ գրենական պիտույքներ, մեծ ու փոքր սրբիչներ եւ, ամենակարեւորը, 65 մահճակալի համար նախատեսված անկողնային բարձրորակ պարագաներ (սավաններ, ծածկոցներ ու բարձի ծրարներ):

Սոցիալ-կրթական կենտրոնն ամեն ինչ անում է, որ Շիրակի մարզի բոլոր բուժհաստատություններն ապահովվեն համապատասխան պարագաներով:

Առողջություն բոլորիս:

ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ծրագրերին միշտ աջակից է եղել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (WCC Armenia Round Table Foundation):

Այս անգամ եւս հիմնադրամն օգնության ձեռք մեկնեց՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սոցիալական դժվարին պայմանները: Համավարակի հետեւանքով առաջացած սահմանափակումները հատկապես խոցելի են դարձնում այն ընտանիքների կացությունը, որոնք բազմանդամ են, աշխատում են օրավարձով եւ, արտակարգ դրությամբ պայմանավորված, զրկվել են աշխատանքից:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սննդով լի փաթեթներ էր պատրաստել հատուկ բազմանդամ ընտանիքների համար, որը որոշ ժամանակ կարող էր ապահովել նրանց սննդով: Փաթեթները ներառում էին ոչ միայն նպարեղեն, պահածոներ, բուսական յուղ, ալյուր, տարբեր սննդարար ուտելիքներ, այլ նաեւ քաղցրավենիք երեխաների համար: Աջակցություն ստացավ երեսունվեց բազմազավակ ընտանիք: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ միմիայն իրար օգնելով կարող ենք հաղթահարել դժվարին իրավիճակը:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները