Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

FLY-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

ամամարդկային այս վարակը դժվարությունների մեծ ալիք առաջացրեց աշխարհում: Թվում էր, թե սոցիալ-տնտեսական պայմաններն արդեն իսկ բավական էին՝ հոգսաշատ կյանք ապահովելու առումով: Covid19-ը մի նոր ծանրություն հանդիսացավ հատկապես այն ընտանիքների համար, որոնք կարծես թե փորձել էին դուրս գալ աղքատության սահմաններից: Հազիվ աշխատատեղ էին գտել, դրամ վաստակելու հնարավորություն, որից կրկին զրկվեցին: Այսպիսի պայմաններում հուսադրող ամեն խոսք ուժ է տալիս, հատկապես երբ այդ խոսքը համեմված է նյութական աջակցությամբ:

FLY-ն անգամ այսպիսի պայմաններում անօգնական ու անպաշտպան չթողեց սոցիալապես անապահով ընտանիքներին: Չնայած համատարած սահմանափակումներին՝ FLY-ի աշխատակազմն այցելեց Գյումրու, Վանաձորի, Սպիտակի, Մարտունու եւ այլ քաղաքների սոցիալապես անապահով ընտնաիքներին՝ նրանց տրամադրելով, ապրուստի համար անհրաժեշտ, սնունդ ու խնամաքի պարագաներ: Երբ կա օգնելու ցանկություն, հնարավոր է դառնում անհնարինը, եւ չկա ոչ մի արգելք, եթե ձգտում ես գթասրտության, բարի կամեցողության ու նվիրելու անսպառ ցանկության: Կոտրվում է դժվարությունների այն պատը, որի առջեւ կանգնեցնում է կյանքը տարբեր առիթներով: FLY -ի շահառուները վստահ են, որ ոչ մի պարագայում չեն մնա անօգնական ու անպաշտպան:

ՆՎԵՐԸ՝ ՎԱՌԱՐԱՆ

Գոհար Լեւոնյանը որդու հետ միասին է դիմակայում սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններին: Համավարակի այս օրերին հաց թխելու եւ հանապազօրյա հացի խնդիրը հոգալու համար վերջինս օգտագործում էր իր ունեցած հին վառարանը, որն այլեւս գործածության պիտանի չէր:

Տեղեկանալով այս խնդրի մասին՝ FLY -ը նոր վառարան նվիրեց Գոհարին: Այժմ ընտանիքն ապահով է, որ հացի խնդիր չի ունենա:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ

FLY-ը մշտապես տրամադրելով նյութական օգնություն անապահով ընտանիքներին՝ հերթական անգամ աջակցություն ցուցաբերեց մայրերին՝ նրանց նվիրելով կարի մեքենաներ, կտորեղեն եւ վարսահարդարման պարագաներ: Այսուհետ մեր մայրերը, FLY-ի օժանդակնությամբ, տանն աշխատելու եւ հավելյալ գումար վաստակելու հնարավորություն կունենան, ինչը կթեթեւացնի նրանց հոգսը եւ հույս կպարգեւի ապագայի հանդեպ:

FLY-ը կայանալու եւ սեփական ուժերով վստահ առաջ գնալու շիտակ ճանապարհ է հարթում մարդկանց առջեւ, վերջիններիս արժանապատիվ ապրելու եւ կարող զգալու հնարավորություն ապահովում:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները