Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

«ԵՂԵՐ ՕՐԻՆԱԿ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՍՐՏԱՆՑ ԱՐԴԱՐՈՑ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ի պարծանըս ձեր բարձրացեալ տօնէ
Մայր Սիոյն դըստերօք իւրովք, Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց
Եւ տըկար կանայքըն վառեցան գինու Թագաւորըն պերճացեալ
զօրութեամբ եւ փառօք Ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րդեն մի քանի տարի է, ինչ Սուրբ կույսերի հիշատակի օրը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի կողմից, հայտարարվել է Գյումրու, Ավստրիական թաղամասում գտնվող, Ս. Հռիփսիմե մատուռի ուխտի օր: Ամեն տարի այստեղ, տոնի ուրախ առիթով, մեծաթիվ բարեպաշտ հավատացյալների ներկայությամբ, մատուցվում է ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:

Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց, երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաջորդաբար նշում է Ս. Հռիփսիմյանց եւ Ս. Գայանյանց կույսերի խնկելի հիշատակի զույգ տոները, որոնց նահատակությամբ նախապատրաստվեց հայոց դեպ Աստված մեծ դարձը, ի Քրիստոս համազգային մկրտությունը, եւ ապա Հիսուսի Խաչանիշ դրոշը հաղթականորեն պարզվեց աստվածակոխ հողի վրա՝ իր հովանու տակ առնելով այն:

Ըստ Եկեղեցու հայրերի՝ սրբերը նրանք են, ովքեր իրենց կյանքի օրինակով, աղոթական վիճակով, արյան վկայությամբ արժանանում են երկնային արքայության անթառամ պսակին: Սուրբ կույսերը, որպես նախավկաներ, իրենց վարդաբույր արյունը հեղեցին մեր հողում, որպեսզի Հայաստան աշխարհում քրիստոնեությունը հռչակվի պետական կրոն: Երանելիները, դժվարություններին դիմանում էին հեշտությամբ, քանզի իրենց վրա զգում էին Աստծո անտեսանելի Ս. Աջի տեսանելի զորությունը:

Ժամանակի հոսքը չի նսեմացրել նրանց գործի արժեքը, որովհետեւ նահատակների արյունը Քրիստոսի Եկեղեցու հիմնասյունն է: Անշուշտ, Հռիփսիմյանց նահատակության մասին խոսելիս չենք կարող հերքել այն պարզորոշ իրողությունը, որ վերջիններս, իրենց վկայության ողջ ընթացքում, հավատարիմ մնացին Աստվածորդու մարդեղության սրբազան խորհրդին: Ինչպես երկնքում չկա ապականություն, այդպես էլ կույսերն իրենց հոգիներն անապակ պահեցին եւ մարմինները, դաշտի շուշանի նման, անուշահոտ դարձրին:

Հետագայում՝ քրիստոնեության ընդունումից հետո, Լուսավորիչը շուրջ ինն օր հավաքեց կույսերի նշխարները եւ նրանց նահատակության վայրերում, ըստ իր իսկ տեսիլքի, կառուցեց ու կնքեց երեք փայտաշեն վկայարան՝ Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի եւ մյուս կույսերի անուններով: «Տեսա երեք արյան գույնի խարիսխներ, մեկը այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն երկու ընկերների հետ, մեկը այն տեղում, ուր Սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ, եւ մեկը՝ հնձանի տեղում: Դրանց սյուներն ամպեղեն էին, որոնց վրա կային լուսեղեն խաչեր» (Ագաթանգեղոս, «Պատմություն հայոց»¤:

Այս տարի Սուրբ Կույսերի հիշատակը տոնախմբվեց հաջորդաբար հունիսի 8-ին եւ 9-ին:

«ՀՌԻՓՍԻՄԷ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ…»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 8-ին մարդաշատ էր Ս. Հռիփսիմե մատուռը: Բարեպաշտ գյումրեցիներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու, ի հիշատակ Հռիփսիմյանց նահատակ կույսերի, մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր աղոթատան հոգեւոր հովիվ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը: Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Արդ, նմանվենք նահատակ սրբուհիներին, ովքեր իրենց հավատքն ու հոգին բարձր դասեցին սեփական կյանքից եւ, ապրելով Տիրոջ երկնային սիրով, նրանց արյան հեղմամբ, նահատակությամբ ու մաքրամաքուր բարեխոսությամբ արժանանանք Աստծո օրհնությանն ու շնորհներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները