Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ

ուրբ Հոգին աստվածային Երրորդության (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) երրորդ անձն է: Նա նաեւ Աստված է` գերբնական, երկնային հոգեւոր զորություն, հավասար է Հորը եւ Որդուն: Նա անսահման իմաստություն (Ա Կորնթ. Բ 11), կամք (Ա Կորնթ. ԺԲ 11) եւ զգացմունքներ (Հռոմ. ԺԵ 30) ունի:

Սուրբ Հոգու մասին առաջին անգամ խոսվում է Ծննդոց 1.2-ում: Ողջ Հին Կտակարանում զգացվում է Նրա ազդեցությունը, սակայն այն ավելի ակներեւ է մեր Տիրոջ կյանքի եւ ծառայության մեջ: Վերջապես, երկինք համբարձվելուց հետո Նա Սուրբ Հոգուն ուղարկեց` որպես «մխիթարիչ» եւ «օգնական» (Հովհ. ԺԴ 26, Հռոմ. Ը 26): Սուրբ Հոգին նաեւ, ըստ Առաքյալի, կոչվում է Աստծո Հոգի (Ա Կորնթ. Գ 16), Քրիստոսի Հոգի (Հռոմ. Ը 9), Կյանքի Հոգի (Հռոմ. Ը 2), Ճշմարտության Հոգի (Հովհ. ԺԶ 13), Շնորհի Հոգի (Եբր. Ժ 29), Խոստման Հոգի (Եփես. Ա 13):

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Ս. ՄՅՈՒՌՈՆԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Սուրբ Հոգին հայտնվեց աղավնակերպ, Քրիստոսի մկրտության պահին, Հորդանան գետում: Ուստի երբ Հայ Եկեղեցին Ս. Մյուռոնն ընդունում է որպես Սուրբ Հոգու խորհրդանշան, պահում է աղավնակերպ սափորի մեջ, որով եւ հեղում է ջրի մեջ՝ օրհնելով այն: Նույն Մյուռոնով օծում են հոգեւորականներին եւ կնքում երեխաներին, եկեղեցիներ, սրբապատկերներ ու եկեղեցական սպասներ:

Ըստ Առաքյալի` Սուրբ Հոգին իջել է Հիսուս Քրիստոսին վկայելու եւ Նրան փառավորելու համար (Հովհ. ԺԶ 13-14): Ինչպես Հիսուս էր եկել Հորը բարձրացնելու եւ հայտնելու, այնպես էլ Սուրբ Հոգին է ուղարկվել՝ բարձրացնելու եւ փառավորելու Որդուն` Հիսուս Քրիստոսին:

Երբ մենք լցված ենք Սուրբ Հոգով, Հիսուս Քրիստոսով ենք լցված: Ուստի երբ լցված ենք Քրիստոսով, մեր ուժերից շատ ավելի մեծ զորություն է արձակվում մեր մեջ եւ մեր միջոցով, ծառայության եւ նվիրյալ կյանքով ապրելու օրհնություն ենք ունենում: Բազմաթիվ օրինակներ ունենք մեր Եկեղեցու պատմության էջերում:

Մեր հոգեւոր ծննդի պահին Սուրբ Հոգին նաեւ Վերածնում է մեզ (Հովհ. Գ 5-6), գալիս է մեր մեջ բնակվելու (Ա Կորնթ. Գ 16), Կնքում է մեզ Սուրբ Հոգով (Եփես. Ա 13, Դ 30), մեր ժառանգության գրավականն է` երաշխիքը, ժառանգություն, որը մի օր պիտի ստանանք (Բ Կորնթ. Ե 5), Քրիստոսի մարմնում մկրտում է մեզ (Ա Կորնթ. ԺԲ 13, Գաղ. Գ 27, Հռոմ. Զ 3-4), լցնում եւ զորացնում է մեզ Իրեն ծառայելու համար (Գործք Ա 8): Այս ճշմարտությունները փաստում են մեր` Քրիստոսի հետ մեկ լինելու իրականությունը. «Դուք իմ մեջ եք, եւ ես` ձեր մեջ» (Հովհ. ԺԴ 20):

Մենք մեր հոգու տկարությունը փոխանակում ենք Նրա զորությամբ, մեղսունակությունն ու պարտությունը` Նրա հաղթանակով ու փաստված Հարության հրաշքով. «Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք եւ ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք Ա 8): «Վկաներ կլինեք» նշանակում է լինել Նրա Բարի Լուրի ավետիսը տարածողներ:

Սուրբ Հոգով լցվելու աստվածաշնչյան յուրաքանչյուր տոն` թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում, հարակցվում է ծառայության ու վկայության առաքելության հետ: Այս են ուսուցանում Սուրբ Գրքով հիմնավորված Հայ Առաքելական Եկեղեցու Ս. Հայրերի բոլոր առաքելական ավանդությունները` սկսած Թադեոս Առաքյալից, Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչեւ մեր օրերի հայրերը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները