Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ԱՂՈԹՔՈՎ ՀՈԳՈՒ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ

«Նեղությանս մեջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի: Նա լսեց ինձ եւ իմ աղոթքի ձայնն Իր սուրբ տաճարից. Նրան ուղղված աղաղակս Նրա ականջին է հասնելու»:
ՍԱՂՄՈՍ ԺԷ 7

ղոթքը սեր է առ Երկնավոր Հայրը, Նրա հետ հաղորդակցվելու միջոց: Այն զորացնում է մարդու սիրտը եւ ինքնին կապ է արարածի ու Արարչի միջեւ: Եթե լինենք ջերմեռանդ աղոթողներ, ապա մեր հոգին կլցվի սիրո ցողով: Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ինչ, որ աղոթքով խնդրենք եւ հավատանք, թե կստանանք, կտրվի մեզ» (Մարկ ԺԱ 24):

Գեթսեմանիի պարտեզում հենց աղոթելով Տերը հաղթահարեց ներքին տագնապները, ինչը, թեեւ համառոտ, սակայն սրտառուչ կերպով նկարագրել է Ավետարանիչը. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրու, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի» (Ղուկ. ԻԲ 42-43): Ապա, հոգու խաղաղություն ստացած, խաչի ճանապարհը բռնեց:

Երբ զգում ենք, որ մեր ուժն սպառվում է, երբ երկրային հրապույրները մոռացության են մատնում բարձր ու վսեմ նպատակները, այն ժամ դառնանք Փրկչին եւ ի խորոց սրտի աղոթենք՝ հայցելով ներողամտություն: Աղոթքով կփափկեն քար սրտերը, կբացվեն փակ ճանապարհները, կբուժվեն բաց վերքերը, կբարիանան շատ հոգիներ: Հոգնել աղոթելուց՝ ասել է թե պարտվել, կորցնել հույսը, ընկնել անօրենի թակարդը: Ուրեմն՝ ամեն ժամ աղոթենք, խնդրենք հավատով, խնդրենք Քրիստոսի անունով եւ մեզ կտրվի: Այդ են վկայում նաեւ Տիրոջ խոսքերը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ» (Հովհ. ԺԶ 24):

Տեր, մեղավոր հայացքս վեր բարձրացրած, փնտրում եմ Քո Սուրբ Դեմքը: Աչքերս երկինք հառած՝ գթությունդ եմ հայցում: Պատսպարիր ինձ, Տեր, եւ թող ինձ առաջնորդի Քո ողորմածությունը, որ հանդիպեմ անվանդ փառքին, ստանամ աղավնակերպ Սուրբ Հոգուդ թեւերը՝ թռչելու, վեր բարձրանալու եւ արդարների երամին խառնվելու համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները