Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

եւերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դեւին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դեւը վեր է կենում եւ ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի եւ որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու:

Բոլորը ծափահարում են, բացականչություններ, սակայն սատանան ասում է, թե այնքան էլ զորավոր գործ չէր, քանի որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միեւնույն է հավատում են, որ դժոխք կա:

Վեր է կենում երկրորդ դեւն ու ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա: Նորից հիացական բացականչություններ ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում:

Վերջում դահլիճի մի անկյունից վեր է կենում ամենափոքր, կաղ, միաչքանի, խղճուկ մի դեւիկ ու ասում, թե ինքը մարդկանց մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն:

Ժողովականները կատաղում են, հարձակվում այս դեւիկի վրա ու քիչ է մնում, թե խեղդեն, սակայն այս խղճուկն ասում է.

-Համբերե՛ք, ախր դուք մինչեւ վերջ չլսեցիք: Ես մարդկանց սրտերում Սուրբ Գիրք կարդալու ցանկություն դրեցի, սակայն ՈՉ ՀԻՄԱ: Ես այնպես արեցի, որ բոլոր մարդիկ ու հատկապես քրիստոնյաները մեծ ցանկություն ունենան Սուրբ Գիրք կարդալու, սակայն միեւնույն ժամանակ այնպես արեցի, որ նրանք բոլորն էլ ու հատկապես քրիստոնյաները տառապեն ՈՉ ՀԻՄԱ հիվանդությամբ:

«Տարվա հայտնություն» տիտղոսին արժանանում է թշվառ դեւիկը:

Արդյոք մենք էլ չե՞նք տառապում այս թշվառ դեւիկի հարուցած հիվանդությամբ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները