Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի Հարությունից հիսուն օր անց, Նրա խոստումի համաձայն, Սուրբ Հոգին, կրակե լեզուների տեսքով, իջավ առաքյալների ու աշակերտների վրա, եւ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով:

Այս տոնով հիմք դրվեց Քրիստոնեական Եկեղեցու սկզբնավորմանը: Քրիստոս իր աշակերտներին ասում է. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. եւ Ես պիտի աղաչեմ Հորը, եւ Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. ԺԴ 26): Այս կերպ Աստվածորդին հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից է գալու:

Սուրբ Հոգու գալստյամբ հենց Քրիստոս է մեզ այցելում: Հայտնության 3.20-ում Հիսուս խոստանում է. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ եւ թակում եմ: Եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բաց անի, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ»:

Մեր սրտի դուռը Քրիստոս մշտապես թակում է: Հետեւաբար Սուրբ Հոգի ասելով` մենք այլ բան չենք ընկալում, քան այն միակ Աստծուն, Ում մենք դավանում ենք:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Ս. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգեւ է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, եւ որեւէ առաքինության վերագրումը սեփական անձին, այլ ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է:

Սուրբ Հոգու շնորհներով ենք մենք դառնում մեր Սուրբ Եկեղեցու ճշմարիտ մարմինն ու անդամը: Հետեւաբար՝ Հոգեգալստի հիշատակումը նաեւ կոչ է յուրաքանչյուր հավատացյալին՝ խուսափել հպարտությունից եւ, աստվածային շնորհներով, միայն բարի գործեր կատարել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները