Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

ամավարակի ու ստեղծված արտակարգ իրավիճակում առաջնահերթությունը, ինչպես միշտ, տրվում է մեր երեխաներին: Նրանց առողջությունը պահպանելու համար պարտականություններ ունեն թե՛ ծնողները, թե՛ մենք բոլորս:

Մեր վաղվա սերնդի առողջությունը պահպանելու համար Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը բազմիցս օգնության ձեռք է մեկնել՝ նվիրելով սննդի փաթեթեներ, որպեսզի մեր երեխաները սննդի պահանջ չզգան, իսկ ծնողները մոլոր ու շվար չմնան՝ մտածելով գումարի եւ սնունդ ձեռք բերելու մասին:

Այս անգամ՝ մայիսի 13-ին, սննդի ու հիգիենայի պարագաներ տրամադրեց «Focus on Children Now» (FCN) կազմակերպությունը, որ միշտ մեր «Հեքիաթ» նախակրթարանի կողքին է եղել:

Հերթական անգամ կազմակերպությունը հատկացրեց սննդի (նպարեղեն, շաքարավազ, պահածո, ալյուր) եւ հիգիենայի (լվացքի, աման լվանալու եւ այլն) միջոցներ:

Ի դեպ՝ լինելով երեխաների կողքին, «Focus on Children Now»-ն աջակցեց նաեւ մեր կենտրոնի ցերեկային խնամքի ծրագրի դեռահասների ընտանիքներին: Օգնության փաթեթներ հասան նաեւ, Շիրակի թեմի հոգածության ներքո գործող, Ողջի գյուղի նախակրթարանի սաների ընտանիքներին: Շնորհակալ ենք աջակիցներին:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները