Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ԿՈՆՖԼԻԼԿՏԸ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ

այիսի 17-ից 19-ը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց, հակամարտությունների փոխակերպմանը նվիրված, ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Մելանյա Ռաֆայելյանը եւ Կարինե Տոնոյանը:

Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները մանսակիցներին ներկայացրին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի հինգ թեմաները եւ երիտասարդների հետ քննարկեցին, թե ինչ է կոնֆլիկտը, կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպես վերլուծել այն: Նաեւ խոսեցին կոնֆլիկտի դերակատարների եւ վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Շիրակի մարզի տասնվեց երիտասարդ, ովքեր, հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով, հնարավորություն ստացան գործնականում ծանոթանալ կոնֆլիկտային հաղորդակցմանը:

Դասընթացը հնարավություն ընձեռեց երիտասարդներին ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման եւ զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձեւավորմանը: Այն նաեւ նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքն ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Հեռավար դասընթացն անցկացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները