Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը 1988 թվականի մայիսի 22-ին, երջանկահիշատակ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռամբ, ձեռնադրվեց կուսակրոն քահանա: Գեւորգ սարկավագը վերանվանվեց Տ. Միքայել քահանա Աջապահյան:

«Շատ էի հուզվել. այդ պահին մտապատկերիս առջեւով անցան բոլոր-բոլոր Աջապահյանները, մանավանդ այն ժամանակ, երբ Հուսիկ Սրբազանն օծեց ճակատս Սրբալույս Մյուռոնով եւ վերանվանեց Տեր Միքայել: Անսովոր ապրում ունեցա. դող անցավ սրտովս, հասկացա, որ 1968 թվականին, Խադ Սրբազանի մահով, Աջապահյան տոհմի հոգեւոր սպասավորների կտրված շղթան դարձյալ ամբողջացավ: Միաժամանակ պարտավորեցնող էր Միքայել անունը, քանի որ ինձնով պետք է ապրեր 1915 թ. եղեռնագործության ժամանակ խոշտանգված ազգականս՝ Տ. Միքայել Ծ. Վրդ. Աջապահյանը»,- հիշում է Առաջնորդ Սրբազան Հայրը:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրեց կուսակրոն հոգեւորականի ուղին, Սրբազան Հայրն ունի մեկ պատասխան. «Որովհետեւ քահանայական ծառայությունն ինձ համար կուսակրոնությունն է»:

* * *

Սիրելի Սրբազան Հայր, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ հիշարժան այս օրվա ուրախ առիթով:

Երջանկահիշատակ Նարեկ Սրբազանն այսպես էր բնութագրում Ձեզ. «Ոսկին չեն ոսկեջրում… ՈՍԿԻ Է ՆԱ»:

Ձեր տեսակի մեջ շեշտադրված են պատասխանատու մարդուն բնորոշ մեծաթիվ որակներ, որոնցից կարելի է առանձնացնել թերեւս ամենակարեւորները՝ մարդկանց ապրումներն ու զգացմունքները կիսելու կարողությունը, ուրիշի ցավի եւ ուրախության նկատմամբ զգայունությունը, նրբանկատությունն ու անտարբեր չլինելը:

Իսկ այս որակներն իրենց հերթին մարդուն հենց այնպես չեն տրվում, այս որակները փաստում են, որ Ձեր ՄԱՐԴ-ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ տեսակի հարգը շատ բարձր է: Ինչպես ոսկու հարգը կարող է ճիշտ որոշել միայն ոսկերիչը, այնպես եւ Ձեր բարձր հարգը հայտնի է Ձեզ ստեղծողին, այսինքն՝ Բարձրյալ Աստծուն, թագավորների Թագավորին:

Ձեր բարձր հարգը, նաեւ տեսանելի է միայն այն մարդկանց, որոնց ի Վերուստ է տրված տեսնելու եւ գնահատելու կարողությունը, չեն նեղսրտում լավը բարձրաձայնելուց:

Դուք Ձեր նվիրական ծառայությամբ եք փաստել ու փաստում, թե ով եք: Ցանկության դեպքում այն առավել քան տեսանելի է:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արեւշատություն եւ, որ ամենագլխավորն է, Աստված երբե՛ք չլքի Ձեզ:

Աստված օգնական եւ պահապան սիրելի՛ Սրբազան Հայր:

Մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ Ս. Աջոյն՝

ՅԱՆԱ ՍԱՆԴՈՅԱՆ
«Ս. ՅՈԹՎԵՐԻՔ» - Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները