Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

ստի բավ է, որ մենք մեզ հասկանանք եւ մեր ներկան ու ապագան կառուցենք աստվածասիրության, հայրենասիրության եւ ազգասիրության ամուր խարիսխի վրա, որ մեր ինքնության պահպանման երաշխիքներն են: Իբրեւ «կյանքում երբեք հուսահատություն չտեսած» ժողովուրդ՝ պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանն ու ժառանգությանը: Պետք է հասկանանք ընդհանրապես, որ, իբրեւ մարդ, պարտք ունենք Աստծո, իսկ իբրեւ հայ` հայրենիքի եւ ազգի նկատմամբ:

Իմ մտածումներն ուզում եմ ավարտել ռուս մտավորական Իվան Իլյինի խոսքերով, որոնց հետ լիարժեք համաձայն եմ. «Ամեն ժողովուրդ ունի ազգային բնազդ, որը տրվել է նրան բնությունից (իսկ դա նշանակում է` Աստծուց), եւ Հոգու շնորհներ, որոնք հեղվում են բոլոր արարածների վրա Արարչից: Եվ յուրաքանչյուր ժողովրդի բնազդն ու ոգին ապրում են յուրովի ու ստեղծում թանկագին յուրահատկություն: Մենք պիտի թանկ գնահատենք այդ յուրահատկությունը, փայփայենք այն, ապրենք նրանում եւ ստեղծագորձենք նրանով: Այն տրված է մեզ վաղուց ի վեր` սաղմնային վիճակում, իսկ նրա բացվելը հանձնարարվել է մեզ մեր ամբողջ պատմության ընթացքում: Բացելով այն, իրականացնելով այն՝ մենք կատարում ենք մեր պատմական նախասահմանված դերը, որից հրաժարվելու ոչ իրավունք ունենք, ոչ էլ՝ ցանկություն, քանզի յուրաքանչյուր ազգային առանձնահատկություն յուրովի է բացահայտում Աստծո Հոգին եւ յուրովի փառաբանում Տիրոջը: Ամեն ժողովուրդ յուրովի է ամուսնանում, ծնում, հիվանդանում ու մեռնում. յուրովի է բուժվում, աշխատում, տնտեսավարում եւ հանգստանում. յուրովի է տխրում, արտասվում, զայրանում ու հուսահատվում. յուրովի է ժպտում, կատակում եւ ուրախանում. յուրովի է քայլում ու պարում. յուրովի է երգում եւ ստեղծում երաժշտություն. յուրովի է խոսում, արտասանում, սրամտում եւ ճարտասանում. յուրովի է դիտում, մտահայում ու ստեղծում գեղանկարչություն. յուրովի է հետազոտում, ճանաչում, խորհում եւ ապացուցում. յուրովի է մուրացկանություն, բարեգործություն եւ հյուրասիրություն անում: Յուրովի է տներ եւ տաճարներ կառուցում: Յուրովի է աղոթում եւ հերոսություն գործում: Նա յուրովի է ոգով վեր բարձրանում եւ ապաշխարում: Յուրովի է կազմակերպվում: Ամեն ժողովուրդ ունի իրավունքի եւ արդարության սեփական բացառիկ զգացում, այլ բնավորություն, այլ կարգապահություն, այլ պատկերացում բարոյական իդեալի մասին, այլ կենցաղաձեւ, այլ եկեղեցականություն, այլ քաղաքական երազանք, այլ պետական բնազդ: Մի խոսքով, յուրաքանչյուր ժողովուրդ ունի այլ, առանձնահատուկ հոգեւոր կենսաձեւ եւ հոգեւոր-արարչագործ ակտ: Այդպես է տրված բնությունից եւ պատմությունից: Այդպես է ե՛ւ բնազդի, ե՛ւ հոգու մեջ: Այդպես է բոլորիս տրված Աստծո կողմից: Եվ դա լավ է: Դա հոյակապ է»:

Կարծում եմ, ամեն ինչ ասված է: Ավելացնելու բան այլեւս չունենք:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները