Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

«ՀԵՂ ԵՒ Ի ՄԵԶ ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Որ ի յարաշարժ յաղբերէն յառաջ բխեալ անհատաբար ի Որդւոյն տիրապէս Սուրբ Հոգին, այսօր ի յերկնից սաստիկ հեղեալ ի դաս առաքելոցն լցուցիչ բոլորից, զնա օրհնեսցուք երկրպագելով»:
ՇԱՐԱԿՆՈՑ

որ Կտակարանյան հրաշալի դեպքերի ու երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով՝ դեպքը պատահել է 30 թ. մայիսի 28-ին:

Հիսուսի համբարձվելուց հետո, ճիշտ այն օրը, երբ հրեաները, ի հիշատակ Աստծուց տասը պատվիրանների ստացման, նշում էին Պենտեկոստեի տոնը («պենտեկոստե» նշանակում է հիսուներորդ), Սուրբ Հոգին երկնքից, հրեղեն լեզուների տեսքով, եկավ Վերնատուն եւ աստվածային հրով զինեց առաքյալներին:

Կենդանարար Հոգով մկրտված, Նրա շնորհներով հարստացած ու զորացած՝ առաքյալներն այդ օրվանից սկսում են քարոզել Աստծո խոսքը: Նրանք խոսում էին մի լեզվով, սակայն յուրաքանչյուրը լսում էր իրեն հարազատ լեզվով: Գրիգոր Աստվածաբանն ասում է. «Իսկ այն, որ հորը մեկ էր, իսկ լեզուները՝ բաժանված, ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին մի է, իսկ բխած շնորհները՝ զանազան, ըստ յուրաքանչյուր անձի, ինչպես Պողոսն է կորնթացիներին ասում. «Թեեւ կան շնորհների զանազանություններ, բայց պարգեւող Հոգին նույնն է» (Ա Կոր. 4):

Սուրբ Հոգին գործում է ամենուր եւ ամեն ժամ, բանական է, մտավոր, կենդանի ու կենդանացնող: Նրա համար ժամանակի եւ տարածության մեջ սահմաններ գոյություն չունեն: Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ անց Սուրբ Հոգու Էջքը խորհրդանշում է յոթնարփյա շնորհները՝ իմաստություն, գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ երկյուղ, որոնք տրվեցին առաքյալներին: Եվ հետո Սուրբ Հոգին տրվեց յոթը շաբաթ անց, որպեսզի ցույց տրվի, թե Նա է Եկեղեցու յոթը խորհուրդների կատարիչը՝ քահանաների միջոցով, ինչպես այն ժամանակ՝ առաքյալների միջոցով:

Եվ, վերջապես, յոթը շաբաթները խորհրդանշում են յոթը մահացու մեղքերը, որոնք պիղծ խորհուրդներ են, եւ որոնք մեր մեջ ենք ընդունում դիվական ոգուց: Սուրբ Երրորդությունը կատարյալ չէր լինի, եթե Սուրբ Հոգին չգար: Ինչպես «Հավատո Հանգանակ»-ում է ասվում. «Հավատանք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յՕրէնս, ի Մարգարէս եւ յԱվւետարանս: Որ Էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն եւ բնակեցաւ ի Սուրբսն»: Հավելենք նաեւ, որ հնում մեկ օր էր միայն տոնվում Հոգեգալուստը, բայց 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալին, ի պատիվ Սուրբ Հոգու, սահմանեց ամբողջ շաբաթ՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով ու շարականներով:

ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՊԱՀԻՆ ՆԵՐԿԱՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

Հոծ բազմության առջեւ ասված Պետրոս Առաքյալի ոգեշունչ խոսքի ներգործությամբ՝ այդ օրը 3000 հոգի զղջացին իրենց արարքների համար, դարձի եկան ու ինքնակամ մկրտվեցին, եւ այդպես հիմնվեց քրիստոնեական առաջին համայնք Եկեղեցին:

Համաձայն Ավետարանների մասնագետ մեկնաբանների՝ Հոգեգալստին ընծայված շնորհներից հավասարապես օգտվեցին, այդ պահին Վերնատանը ներկա, 120 անձինք, Առաքյալները, աշակերտները, Տիրամայրը, Յուղաբեր կանայք եւ այլք:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ մայիսի 31-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր Եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները