Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

Լրահոսից

5 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հավարտ սրբազան արարողության, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց Անդաստանի արարողություն:

9 ապրիլի - Ավագ հինգշաբթի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

11 ապրիլի - Ճրագալույց Զատկի: Սուրբ Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

12 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ս. Հարության Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

13 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

19 ապրիլի - Նոր կիրակի (Կրկնազատիկ): Սուրբ Յոթվերք եկեղեցում, առավոտյան ժամը 7:00-ին, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

24 ապրիլի - 105-րդ տարելից Մեծ եղեռնի: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, առավոտյան ժամը 7:00-ին, մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հավարտ սրբազան արարողակարգի, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Բագրատունյաց պուրակում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակության հուշարձանի մոտ, կատարվեց Սրբոց Նահատակաց հիշատակության կարգ:

26 ապրիլի - Կանաչ կիրակի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողության, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, կատարվեց Անդաստանի կարգ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները