Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

այ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնը շարունակում է աշխատել հասարակության տարբեր խմբերի կարիքավոր ընտանիքների հետ:

Տարեցների, դեռահասների ու նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի եւ հոգածության ծրագրերով շահառուները չեն գալիս կենտրոն, բայց աշխատանքը շարունակվում է հեռավար: Կենտրոնը դպրոցականներին օգնում է հեռավար դասապատրաստման աշխատանքներում, սոցմանկավարժն ու սոցիալական աշխատողները մշտապես կապի մեջ են ծնողների ու երեխաների հետ՝ ապահովելով հեռավար մանկավարժական ու սոցիալական աջակցությունը, իսկ դաստիարակն աշխատում է նախակրթարանի երեխաների հետ:

Պետական աջակցման ծրագրերի հարցում առաջացած թյուրըմբռումների ժամանակ նույնպես Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն օգնում է խորհրդատվությամբ:

Մայր Աթոռի ֆինասավորմամբ կենտրոնի աշխատակիցներն այս օրերին, կամավոր սկզբունքով, պատրաստեցին նպարեղենի ու անհրաժեշտ սննդամթերքի փաթեթներ, որոնք տրամադրվեցին Գյումրու կարիքավոր ընտանիքներին: Սրանից զատ՝ Շիրակի թեմի միջոցներով, հատկացվեցին նաեւ հիգիենայի պարագաներ:

Եկեղեցու բարերաները նույնպես անմասն չմնացին այս ամենից եւ իրենց օգնությունն առաջարկեցին: Վերջիններիս աջակցությամբ եւս հիսուն ընտանիք ստացավ սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման նպատակով սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի աջակցությամբ, 12.500 դրամ արժողության սննդի փաթեթներ (ալյուր, ձեթ, խտացրած կաթ, շոգեխաշած մսի պահածոներ ու նպարեղեն) հատկացվեցին 200 կարիքավոր ընտանիքների...

Մենք չենք ստիպում մեր շահառուներին ասել պարտադրված շնորհակալություն, որովհետեւ համոզված ենք, որ մեկուսի ասված օրհնանքի խոսքերն ավելի կարեւոր են:

Միաժամանակ Շիրակի թեմը դիմել է տարբեր հիմնադրամների ու բարերարների, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ մարդկանց սատարել ու ապահովել սննդամթերքով:

Թեպետ, արտակարգ դրության թելադրած պայմաններից ելնելով, կենտրոնի դռները փակ են, սակայն փակ դռների հետեւում կատարված աշխատանքն ավելի շատ է ու արդյունավետ:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները