Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ԱՌԱԿ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

սում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է ցամաքած մի լճակի, ուր եւ հանդիպում է մի գեղջուկի: Վերջինս խարույկի վրա դատարկ կաթսա էր դրել, իսկ եղեգով ցամաքած լճակն էր չափում:

Թագավորը դժգոհությամբ ասում է.

- Գիշերն ինձ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասաց, որ եթե այստեղ գամ, ապա կհասկանամ, թե ինչու եմ այդքան ձանձրանում ու հոգու խռովք ապրում, սակայն այստեղ մի սովորական գեղջուկ եմ տեսնում, ով տարօրինակ ու անիմաստ բաներ է անում:

Գեղջուկը մոտենում է թագավորին, խոնարհվում է ու հարցնում.

-Թագավոր տեր, նայիր կաթսայի մեջ, ի՞նչ ես տեսնում:

Արքան վրդովված պատասխանում է.

-Ծաղրո՞ւմ ես ինձ. մի՞թե չգիտես, որ ես ամեն ինչ ունեմ՝ ե՛ւ իշխանություն, ե՛ւ փառք, ե՛ւ դրամ ու կարող եմ նույնիսկ քեզ մահապատժի ենթարկել: Չէ՞ որ կաթսան դատարկ է՝ դատարկություն, իսկ դու հարցնում ես, թե ի՞նչ եմ տեսնում:

-Դու պատասխանեցիր այն հարցին, թե ինչու ես ձանձրանում ու հոգու խռովք ապրում. որովհետեւ հոգիդ դատարկ է, ինչպես այս կաթսան, եւ Աստծո ներկայությունը ցամաքել է, ինչպես այս լճակը: Իսկ ձանձրույթը նման է այս եղեգին, որ չափում ու ցույց է տալիս հոգու դատարկության չափը: Որքան մեծ է ձանձրույթը, այնքան մեծ է հոգու դատարկությունը: Եվ փնտրտուքներդ այրում են այդ դատարկությունն ու նույնիսկ ցավ պատճառում, ինչպես այս կրակը, որովհետեւ խաղաղություն ես փնտրում, բայց չես գտնում: Հաշտ ու խաղաղ եղիր Աստծո հետ եւ այդ դեպքում թե՛ ձանձրույթը կվերանա, թե՛ հոգու խռովքը, - պատասխանում է գեղջուկն ու անհետանում, քանի որ թագավորն ավելի մոտենալով ճանաչում է իրեն հայտնված հրեշտակին:

Ձանձրույթն այնպիսի մի ջերմաչափ է, որ ցույց է տալիս, թե ինչքանով է դատարկ մեր հոգին եւ կամ թե ինչքանով է Աստծո ներկայության լիությամբ լցված այն…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները