Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է օգնել, ինչպես նաեւ աջակցել կարիքավորներին:

Այս անգամ մեր օգնության սահմաններն ընդլայնվեցին: Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ՝ համայնքին օգնելու համար, կենտրոնի աշխատակիցներն անկողնային պարագաներ են կարում կամավոր սկզբունքով: Այս ամենը նախատեսվում է տրամադրել մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ին նվիրեցինք վերմակների տասնյակ կապոցներ, մանկական խնամքի համար փաթեթներ, հիգիենայի պարագաներ ու հիվանդանոցային խնամքի համար երեխաներին անհրաժեշտ իրեր ու ծածկոցներ:

Իհարկե, այս ամենն անում ենք սիրով, որպեսզի ոչ մի ընտանիք ու երեխա զրկված չլինեն այնքան անհրաժեշտ ու կարեւոր հիգիենիկ պարագաներից ու խնամքի միջոցներից:

Հիգիենայի պարագաներ ու վերմակներ ենք նաեւ հատկացրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին: Սոցիալ-կրթական կենտրոնը կրկին թեւ ու թիկունք է կանգնում մեր բժիշկներին, բուժվող քաղաքացիներին՝ հարազատների հոգսը, ինչպես նաեւ բուժհիմնարակների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար:

Կենտրոնը մաղթում է բոլոր բուժվողներին շուտափույթ ապաքինում: Հավատում ենք, որ միասին կհաղթահարենք այս փորձությունը եւս:

Նշենք, որ սոցիալ-կրթական կենտրոնը սոցիալական ծրագրերով միշտ սատարում է տարբեր խմբերի: Մեր շահառուներն են տարեցները, բազմազավակ ընտանիքները, միայնակ մայրերը, դեռահասներն ու մանուկները:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները