Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ԱՐՁԱԳԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՃԳՆԱԺԱՄԻՆ

ի-Վի-Վի Ինթերնեյշնալի եւ «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնի միջեւ համագործակցությունը տեւական է, ամուր ու վստահելի: Այն սկսվել է դեռեւս 2007 թվականից եւ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ երեք հազար շահառու կենտրոնում ձեռք է բերում անհրաժեշտ հմտություններ: Որպես Շիրակի թեմի հետ փոխկապակցված կենտրոն՝ «Խաչմերուկ»-ն իր շահառուներին առաջարկում է համայնքային ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ երեխաների խնամքի աջակցություն, սոցիալական ու հոգեբանական խորհրդատվություն, աջակցություն դպրոցականներին եւ այլն:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից աջակցություն ստացող՝ մեծահասակների կրթության «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնը միշտ գտնվում է համայնքային աջակցության առաջնագծում եւ կարողանում է արագ մոբիլիզացվել ճգնաժամային իրավիճակներում: Հայաստանում, երբ կորոնավիրուսի տարածումը հասավ նաեւ հանրապետության երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեր գործընկերներից ընդամենը մի քանի օր պահանջվեց իրավիճակի սկզբնական ցնցումը հաղթահարելու եւ արագ անցնելու այն գործին, ինչը նրանց մոտ ամենալավն է ստացվում: Նրանց բազմակողմանի հակազդեցությունն աջակցություն է ստացել բոլոր նվիրատուների, այդ թվում Եկեղեցու եւ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից:

Կենտրոնն այս իրավիճակը հաղթահարելու համար անում է լավագույնը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց մինչեւ կառավարության սոցիալական քաղաքականությունը բացատրելը եւ հիվանդանոցների համար դիմակներ ու անկողնային պարագաներ կարելը:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությունը հնարավորություն է տվել կենտրոնին՝ ներգրավել կարուձեւի դասընթացների բոլոր մասնակիցներին եւ ուսուցանել նրանց նոր հմտություններ՝ այս իրավիճակում այդքան անհրաժեշտ դիմակներ եւ անկողնային պարագաներ կարելու համար:

Զատկի տոնին ընդառաջ՝ կենտրոնի դասընթացավարները պատրաստել էին տեսանյութեր զատկական հավկիթների գունազարդման եւ տորթերի ու թխվածքաբլիթների պատրաստման վերաբերյալ՝ անվճար առցանց վարպետության դասեր տալով իրենց շահառուներին:

Մի քանի շաբաթվա ընթացքում դասընթացավարները մասնակցեցին, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից առաջարկվող, առցանց դասընթացին՝ սովորելով համակցված ուսուցման (blended learning) մասին եւ իրենց դասընթացները հարմարեցնելով ժամանակի պահանջին:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները