Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

«ՅԱՐԵԱՒ ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՑՐՈՒԵՑԱՆ ԱՄԵՆԱՅՆ ԹՇՆԱՄԻՔ ՆՈՐԱ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

եծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ, որի ընթացքում Տերն առաքյալների հետ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց եւ չարչարանքներով խաչ հանվեց: Շաբաթը կոչվում է նաեւ Չարչարանաց, ինչը պարագրում է Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության պատմության ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունները:

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ավագ երկուշաբթին նվիրված է աշխարհի եւ երկնքի ու երկրի արարչագործությանը: Այն նաեւ հիշատակն է անպտուղ թզենու, որ դատապարտվեց ի խնդիր հավատի մաքրության:

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ

Ավագ երեքշաբթին նվիրված է տասը կույսերի հիշատակությանը: Օրվա ավետարանական ընթերցվածը պատգամում է. «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբ. Բ 20):

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է մեղավոր կինը, որ օծեց Քրիստոսի գլուխը թանկագին յուղով՝ ի նշան մոտալուտ թաղման եւ համբուրեց ոտքերը՝ ի հակադրություն Հուդայի, որ մատնեց Տիրոջը երեսուն արծաթով:

Մինչ այսօր էլ Եկեղեցին տարվա բոլոր չորեքշաբթիները, բացի Հինանց շրջանից, ի հիշատակ այս դեպքի, պահոց օր է հռչակել:

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Ավագ հինգշաբթի նշվում է Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը Վերջին ընթրիքին: Առավել հիշատակելի է ավագ Հինգշաբթի օրվա յուրահատուկ ծիսակարգը: Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվում է Ապաշխարողաց կարգ, որի ընթացքում մեղքերի արձակում է տրվում, քառասնօրյա պահեցողություն անցած, հավատացյալներին:

Ապրիլի 9-ին՝ առավոտյան ժամը 7:00-ին, ինչպես առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին, այնպես էլ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ Քրիստոսի կողմից Վերնատանը Հաղորդության խորհրդի հաստատման:

«Հավատամք»-ի ընթերցման ժամանակ բացվեցին Սուրբ Խորանների վարագույրները: Սուրբ Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ՈՏՆԱԼՎԱ ԵՎ ԽԱՎԱՐՈՒՄ

Երեկոյան կատարվեց Ոտնալվայի կարգ՝ ի նշան Տիրոջ կողմից մեզ ավանդված սիրո եւ խոնարհության, որով Տերն օրինակ եղավ մեզ, երբ, խոնարհվելով արարչական փառքից, Իր իսկ արարածների ոտքերը լվաց:

Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց հսկման (Խավարում) կարգ: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է տասներկու մոմ, իսկ մի մեծ մոմ դրվում է կենտրոնում: Ավետարանական յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո ամեն կողմից մեկական մոմ են հանգցնում, վերջում մնում է միայն մեծ մոմը, որ խորհրդանշում է Քրիստոսին, Ով մենակ էր մնացել:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ

Ավագ ուրբաթը Խաչելության եւ չարչարանաց օրն է, ամենատխուր օրը հավատավոր քրիստոնյայի համար: Երեկոյան կատարվում է Փրկչի Թաղման կարգը:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

«Յարեաւ Աստուած եւ ցրւեցան ամենայն թշնամիք Նորա»: Սուրբ Զատկի խթման օրն է կամ Ճրագալույցը:

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո պահքը լուծվում է ձվով եւ այլ՝ ոչ պահոց կերակուրներով, բացի մսից:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները