Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԻԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ

պրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մեծ եղեռնից 105 տարի անց, ի նշան հիշատակի ու պահանջատիրության, հայ-թուրքական սահմանին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց, Շիրակի մարզի հեռավոր Նորշեն բնակավայրի մոտ, Բագրավան համայնքում գտնվող Խարկով գյուղում, քսանմեկ մետր բարձրության վրա վեր խոյացավ տասը մետր երկարություն եւ հինգ մետր լայնություն ունեցող հայոց եռագույնը, բացվեց նաեւ խաչքար-հուշակոթող:

Սրբոց Նահատակաց հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումից հետո, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, կատարվեց օրհնության կարգ:

Խորհրդանշական արարողությանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, մեծաթիվ հյուրեր:

Սահմանին ծածանվող եռագունը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, որը շատ հստակ է երեւում սահմանից այն կողմ:

Արարողության ավարտին Շիրակի մարզպետը ողջունեց ներկաներին՝ ուրախությամբ փաստելով, որ ապրիլի 24-ին նման միջոցառման մասնակցելն իսկապես հուզիչ ու ոգեւորող է. «Անշուշտ, այսօր բոլորիս համար շատ հուզիչ, կարեւոր ու խորհրդանշական օր է: Ցեղասպանության տարելիցի օրը սահմանին՝ անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց, վեր է խոյանում հայոց վեհաշուք եռագույնը, որն իր մեջ ամփոփում է կարեւոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք: Իսկ այս սահմաններն ու այս բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն եւ առավել ամուր լինեն: Մենք շնորհակալություն ենք հայտնում հեղինակներին՝ այսպիսի կարեւոր նախաձեռնության համար»:

Նշենք, որ նախաձեռնությունն իրականություն է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան եւ Գրիգորյան ընտանիքների աջակցությամբ:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները