Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

ԽՈՒՆԿ, ԱՂՈԹՔ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
ԼՈՒՅՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Պետք է դաստիարակվել Մեծ Եղեռնի ու անզեն ժողովրդի սպանդի փորձով, իմանալ զենքի հարգը եւ երբեք հույսը չկապել խարդախ թշնամու հետ կամ նայել օտար դիվանագետների խարդախ քաղաքականության կողմը»:
ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ

սաներորդ լուսավորյալ դարը բազմաթիվ փորձություններ տեսած հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, քանզի իրականացվեց մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն կործանեց, դարերի տքնությամբ արարված, հայոց քաղաքակրթության բյուրավոր ու անկրկնելի արժեքները, ոչնչացրեց մեկ ու կես միլիոն հայերի, հազարավորների բնավեր դարձրեց, սփռեց աշխարհով մեկ, այլեւ իր խոր հետքը թողեց մեր ժողովրդի ազգային ու անհատական խառն վածքի, նկարագրի վրա: Հայ ժողովուրդը մահվան էր դատապարտվել միայն հայ եւ քրիստոնյա լինելու համար, քանզի հայ մնալ ու քրիստոնյա, նշանակում էր շարունակել լինել բնիկ ու տոհմիկ ժողովուրդը Հայաստան աշխարհի:

1915 թվականը սեւ խարանով դաջվեց համայն մարդկության պատմության էջերում… փլվում էր տունը հայի գլխին, այրվում էր հողը մշակի ոտքի տակ, ակոսը գերեզման էր դառնում, եկեղեցին՝ անբարբառ հուշարձան…

Ցեղասպանությունը ծանրագույն հանցանք է ոչ միայն մեկ ազգի, այլ համայն մարդկության հանդեպ: Ասում են, որ ժամանակը բուժում է վերքը: Ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժել: Միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք: Հիշում ենք ու պահանջում…

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ եկեղեցիներում եւ Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջեւ, խոնարհումով ու աղոթքով հիշատակում ենք Սուրբ Նահատակներին, համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք մատուցում:

Այս տարի նույնպես, անկախ ժամանակի թելադրած նոր պայմաններից, առավոտյան ժամը 7:00-ին Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Նահատակաց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ մեկ ու կես միլիոն նահատակների հոգիների խաղաղության համար:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Սուրբ Պատարագից հետո, առաջնորդությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ներկաները եղան Բագրատունյաց պուրակում: Այստեղ՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար հուշակոթողին, ծաղկեպսակներ զետեղվեցին եւ խոնարհվեցին ծաղիկներ, ապա, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց Սրբոց Նահատակաց հիշատակության կարգ:

Ցեղասպանություն ապրած ժողովրդին ասես երկնքից լուռ աղոթակից էին բոլոր հոգիները հայ նահատակների, որ նույնպես հայցում էին խաղաղություն համայն աշխարհին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները