Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

Լրահոսից

1 մարտի - Արտաքսման կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Արմեն սրկ. Իսահակյանը:

8 մարտի - Անառակի կիրակի: Ս. Յոթվերքում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Մինաս սրկ. Կարապետյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Նշան եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

15 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

22 մարտի - Դատավորի կիրակի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

28 մարտի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց եւ վիրապ մուտքի: Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

29 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները