Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

այր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»): Ժողովածուն նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-ամյակին:

Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քհն. Պողոսյանը:

Ժողովածուում ընդգրկված են 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում Վեհափառ Հայրապետի՝ գիտաժողովների եւ այլ նշանակալի միջոցառումների ժամանակ ներկայացրած օրհնության խոսքերը, որոնք դասակարգված են ըստ դրանց բնույթի եւ ընդհանուր ուղղվածության: Ուղերձները, կոնդակներն ու խոսքերը ներկայացված են ըստ բաժինների եւ ենթաբաժինների, դասակարգված՝ ըստ ժամանակագրության: Ժողովածուն ներառում է միայն «Էջմիածին» ամսագրում հրատարակված ամբողջական խոսքերը, որոնց հղումներն արված են ամսագրի համապատասխան համարներին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները