Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

յսօրինակ բազում կարճառոտած մեջբերումներ էր անում Առաքելը եւ, արտասանելը կտրուկ դադարեցնելով, եզրահանգում. «Նարեկացին նաեւ գալիք ժամանակների մեծագույն բանաստեղծն է»: Առաքելը տանել չէր կարող մեծատաղանդ մարդկանց փուչիկային արտահայտություններով, սերտած, ավելորդ մակդիրներով փառաբանելը: Հետեւելով Թումանյանին՝ անվերջ շեշտում էր հայի աննկուն ոգու վերհառնումի անհրաժեշտությունը: «Ինչքան էլ փայփայենք հայրենակարոտ պատրանքներ, ամենից առաջ պիտի վահագնանանք, պիտի հայոց բարեհյուս եւ բարեհույս իղձերը փոխանցենք մեր հաջորդներին, որպեսզի միասնաբար, որպես ձեռք - ձեռքի տված Սիս եւ Մասիս, հարատեւենք դարերի գալարքում»: Այս էր խորիմաց երիտասարդի հեռահար խորհրդածությունների լեյտմոտիվը: Եվ, ընդհանրապես, նրա հաստատուն խոսքը ես ըմբոշխնում էի համակ ուշադրությամբ, ինչ-որ ներքին մղումով: Զգում էի, որ Առաքելին ամենից շատ մտահոգողն իր ապագա գիրքը գլուխ բերելու խնդիրն էր:

Նա խիստ հուզվում էր, երբ իր հայացքները կիսող դիմացինին ինքն էր հարց տալիս. «Միստերիային՝ որպես գրատեսակի, դիմելու եւ Աստծո առաքյալի կերպար ստեղծելու իմ բուռն ցանկությամբ արդյո՞ք ուժերիցս վեր բեռ չեմ վերցրել ուսերիս, արդյո՞ք կկարողանամ հավաստիության աստիճանի ուրվապատկերել անցյալի պատմական իրողությունները եւ դրանք համաձուլել ներկային»: Ինքնատարակարծությունը, սակայն, կարճ էր տեւում: Հաջորդ պահին իսկ, ինքն իրեն ոգեւորելով, հաստատակամորեն հավաստում էր, որ մտքում ծայրեծայր ձեւավորված է իր երկի Ֆաբուլան, նկարագրելիք նորաշունչ իրադարձությունների հաջորդականությունն ու հերթականությունը: Եվ կրկին ու կրկին անդրադառնալով գլխավոր հերոսի կերպավորման դժվարալույծ խնդրին՝ ասում էր. «Իմ հերոսն իր ժամանակից առաջ անցած, դաժանորեն պատժապարտված, մահին վեհորեն ձեռնոց նետած անձն է լինելու»: Իրեն ունկնդրողի եւ հետագայում կարդացողի ընկալումը հեշտացնելու համար օրինակ էր բերում, ժողովրդական շարժում առաջնորդած, հերետիկոսության մեջ մեղադրված, խարույկի վրա հրկիզված, հետայդու արդարացված եւ սրբադասված Ժաննա Դը Արկի տանջալից կյանքը պատկերող, ինչ-որ միջնադարյան ստեղծագործություն:

Շարունակելի
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները