Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

ԱՇՈՑՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՇԻՐԱԿԻ ՁՄԵՌ - 2020»
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

եկտեմբերի 29-ի վաղ առավոտից Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում մեծ աշխուժություն էր: Դահուկով, սահնակով զինված, տաք հագ ու կապով շատերն էին շտապում Աշոցքի դահուկավազքի կենտրոն, ուր կայացավ «Շիրակի ձմեռ - 2020» փառատոնը, որն իրականացրեց Շիրակի մարզպետարանը՝ ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Գլխավոր նպատակն էր նպաստել Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Միջոցառումը պլանավորելիս՝ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը առավելագոււյնը 700 մասնակից էր աչքի տակ ունեցել: Օրը, սակայն, առավել խոստումնալից եղավ: Մասնակիցների թիվը հատեց 2000-ի սահմանը:

Մարզետ Տիգրան Պետրոսյանի համար այդ մեծ թիվն սպասելի էր: Նրա խոսքով՝ «Շիրակի ձմեռ»-ը բրենդ դարձնելու աշխատանքներ վաղուց են տարվել եւ հույս կա, որ Շիրակի մարզի հյուսիսի համար հատկապես, ձմեռը պետք է դառնա տնտեսական ակտիվության, ժամանցի, հանգստի ակտիվ շրջան:

Ըստ Շիրակի մարզպետի՝ անելու շատ գործ կա՝ առկա ներուժը գործի վերածելու համար: Միջոցառումը կազմակերպվեց. շատերն իմացան, որ Աշոցքն ունի դահուկավազքի կենտրոն, ուր կարող են ձմեռային ակտիվ հանգիստ անցկացնել: Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի մարդը գիշերակացի, սնվելու եւ այլ ծառայություններից օգտվելու հնարավորություն եւս ունենա:

Մասնակիցներին նախ տոնական տրամադրություն եւ ուրախ ժամանց մաղթեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առանձնակի շեշտելով. «Ողջունում եմ բոլորիդ Շիրակի հյուսիսում եւ ձեզ տոնական տրամադրություն եմ մաղթում: Մեր միջոցառման գլխավոր նպատակը Շիրակի հյուսիսն զբոսաշրջության, ժամանցի, հանգստի, տնտեսական ակտիվության շրջաններից մեկը դարձնելն է: Այսօր մենք այդ քայլերն ենք անում եւ թերահավատներին վստահորեն ցույց ենք տալու, որ Շիրակի հյուսիսը մեծ ներուժ ունի, ինչը մենք հաստատակամորեն օգտագործելու ենք: Նախադրյալներ կան, եւ մենք էլ ամեն ինչ անելու ենք՝ մարզի այս հատվածն առավել աշխույժ ու զարգացած տեսնելու համար»:

Դահուկավազք, սահնակներով սահք, ձնեմարդուկների պատրաստում, ձնագնդիի առաջնություն, պարանի ձգում, ազգային երգ ու պար: Բոլորի հետ Աշոցքում ձմեռը ճանապարհեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը:

Շիրակցիներին էին միացել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից Աշոցք հասած մեր հայրենակիցները, այլեւ մեծաթիվ օտարերկրացիներ: Իրենց տաղավարներով ներկայացել էին նաեւ Շիրակի մարզում գործող արեւելյան, շվեդական, ֆրանսիական ու հայկական խոհանոցների աշխատակիցները, տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ: Կազմակերպված մրցույթներում հաղթողները նվերներ ու գավաթներ ստացան:

Տաք կարկանդակներ ու բուտերբրոդներ, քաղցր փախլավա ու ջերմացնող գինի...

Սիրով ճոխ հյուրասիրություն էր ապահովել, ինչպես նաեւ բոլորի հետ հավասար ու նույն բարձր տրամադրությամբ ձմռան վերջին օրը ճանապարհեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները