Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

թե վերլուծենք պատմությունը, կտեսնենք, որ բոլոր ազգայնամոլներն էլ սեփական անձի կարեւորությունը գերագնահատելու հիվանդագին վիճակի մեջ են եղել: Հաճախ էլ այդ նույն ազգին լիարժեք չպատկանելու պատճառով թերարժեքության բարդույթի տառապագին վիճակն է նրանց հասցրել այդ հոգեվիճակին:

Այստեղ պետք է մեկ հաստատում եւս անել` լիակատար պարզության համար: Աստվածասիրությունից, հայրենասիրությունից եւ ազգասիրությունից հեռու ամեն անձ անպայմանորեն եսասեր չէ, սակայն ցանկացած եսասեր անպայմանորեն զուրկ է այս երեք առաքինություններից:

Եթե փորձենք որոշել ազգասիրության եւ ազգայնամոլության սահմանը, պետք է այն հաստատումն անենք, որ մեկը հիմնված է սիրո, մյուսը` ատելության վրա: Առաջինը սիրում է իր սեփական ազգը, երկրորդն առանց որեւէ պատճառի ատում եւ արհամարհում է մյուս ազգերին: Սիրո մեջ ատելություն չի կարող լինել: Այնտեղ, որտեղ ատելությունն է, առկա է մոլեռանդությունը: Ազգայնամոլությունը մոլեռանդություն է, ինչը միայն դժբախտություն կարող է բերել, ինչպես եւ բերել է միշտ:

Հայերենն ի վիճակի է արտահայտել այս երկուսի տարբերությունը, սակայն եվրոպական շատ լեզուներում այս երկուսն էլ արտահայտվում են «նացիոնալիզմ» եզրույթով, որ, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, գործածվում է միայն բացասական երանգով, որ ազգայնամոլությունն է: Ուստի այսօր հայը դժվարություն ունի եվրոպացուն եւ ամերիկացուն սեփական ազգասիրությունն իբրեւ դրական հատկանիշ ներկայացնելու մեջ: Սրանից օգտվելով՝ մեր հայտնի եւ անհայտ թշնամիները մեզ, պատեհ եւ անպատեհ առիթներով, մեղադրում են նացիոնալիստական հակումներ ունենալու մեջ:

Սակայն ես կարծում եմ, որ մենք ոչ մի պարտավորություն եւ պարտականություն չունենք ուրիշին ապացուցեուլ մի բան, որն ընդունակ չէ հասկանալ: Եվ սա նորություն անգամ չէ մեր պատմության մեջ:

Մեզ չեն հասկացել պարսից արքաները, մեզ չեն հասկացել հռոմեական եւ բյուզանդական կայսրերը, մեզ չեն հասկացել արաբական խալիֆները, մեզ չեն հասկացել խաչակիրները, մեզ չեն հասկացել թուրք սուլթանները, մեզ չեն հասկացել ռուս ցարերը, մեզ չեն հասկացել խորհրդային քարտուղարները, մեզ չեն հասկանա Եվրախորհուրդն ու Միացյալ Ազգերի Կազմակերպությունը:

Մեզ հաճախ չենք հասկանում եւ մենք: «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից…»,- հարցնում է Դերենիկ Դեմիրճյանը եւ պատասխանում՝ «տարօրինակ, հանելուկային արարած…»: «Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես»,- դարձյալ հարցնում է եւ դարձյալ պատասխանում` «իր չափը չափազանցն է, զարմանալիորեն հավասարակշռված ծայրահեղությունը»: Եվ այս ամենի մեջ մեծ գրողը կարողանում է նկատել հայի աստվածասիրությունը` «իր պատմությունն ամենամեծ կրոնական պատերազմների պատմությունն է, եւ այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված», հայրենասիրությունը` «ամենից աննպաստն իր երկրի դիրքն է, ինքն ամենից համառ կառչեց նրան», ազգասիրությունը` «մի օր էլ տեսար, ողջ կարողությունը կտակեց ազգին»:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները