Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

Լրահոսից

2 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 փետրվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն: Տոնի ուրախ առիթով Ս. Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

9 փետրվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Սուրբ Հակոբ եկեղեցում, ուր, ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ:

13 փետրվարի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց նախատոնակ եւ Գյումրու կենտրոնական հրապարակում, ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հոր, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյան Հիսուսի Քրիստոսի ի Տաճարն: Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Արթիկի թեմի հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

16 փետրվարի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

20 փետրվարի - Սրբոց Վարդանանց զորավարացն մերոց: Սուրբ Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

23 փետրվարի - Բուն Բարեկենդան: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը Ս. Նշան եկեղեցում մասնակցեց, Տ. Նշան քհն. Պանֆյորովի ձեռամբ մատուցվող, Սուրբ Պատարագին: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները