Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

րբ ընձեռված են բոլոր հնարավորությունները, հարկավոր է փորձել ու սովորել ամեն ինչ: Անհրաժեշտ է միայն մեծ ցանկություն ու կամք՝ սովորելու եւ լավ մասնագետ լինելու համար:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում խոհարարության դասընթացի մասնակիցները խոհարարության գաղտնիքները կարող են ոչ միայն տեսականորեն սերտել, այլեւ տեսնել բոլոր նրբությունները գործնականում, քանի որ կա համապատասխան խոհանոցային տեխնիկա, որը շատ մասնագիտացված խոհանոցներում բացակայում է: Սակայն քանի որ կենտրոնն ստանձնել է կրթելու եւ մասնագիտություն ուսուցանելու պատրաստակամությունը, ապա մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ համալրել խոհանոցն ու ստեղծել մեծ հնարավորություններ:

Իսկ խոհարարն ամեն ինչ անում է, որ մասնակիցները տեսնեն, համտեսեն ու խոհարարության առանձնահատկություններն իմանան:

«Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում» դասընթացի մասնակիցներն ունեն հնարավորություն պատրաստել ցանկացած տորթ ու թխվածք, որովհետեւ անհրաժեշտ բաղադրիչներն ու պարագաները տրամադրվում են իրենց: Բացի այդ կենտրոնը նաեւ պարբերաբար նվիրում է գոգնոցներ, հիգիենայի պարագաներ:

Աջակիցների օգնությամբ վերակահավորվել են խոհանոցը, վարսահարդարման ու դիմահարդարման սենյակը: Նշենք, որ դա իրականացվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ «Մարդկային անվտանգության» (GGP) “Grassroots” դրամաշնորհային ծրագրով:

Ծրագրի շահառուներն են Շիրակի մարզի եւ Գյումրու գործազուրկները: Նոր կահավորված մասնագիտական դասասենյակներում 114 մասնակիցներ վերապատրաստվել են, ձեռք բերել նոր հմտություններ, ինչը նպաստել է գտնել աշխատանք եւ հոգալ ընտանիքի ծախսերը:

Շահառուները մասնակցել են «Դիմահարդարում», «Վարսահարդարում», «Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում», իչպես նաեւ «Խոհարարություն» խմբակների մասնագիտական ուսուցումներին:

Այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլիներ համագործակցությունը եւ այն վստահությունը, որ ընձեռված միջոցները կարճ ժամանակում դառնալու են իրականություն եւ օգնելու են գործազուրկ կանանց ու աղջիկներին՝ մասնագիտանալ ժամանակակից, տեխնիկայով հագեցած ու ժամանակի պահանջին համապատասխան պայմաններում:

Սոցիալ-կրթական կենտրոնը շնորհակալ է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությանը համագործակցության համար՝ հավատալով, որ այն լինելու է շարունակական:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները