Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՄԵՐ ՆԱԻՐԱՆ

րբ հաղթանակդ կիսում ես հարազատ դարձած մարդկանց հետ, այն կրկնապատկվում է, ամեն մի անկեղծ ժպիտ ու ոգեւորող խոսք հազարապատկում է սրտի ուրախությունը:

Մեր Նաիրային հաղթանակից հետո դիմավորեցինք սոցիալ-կրթական կենտրոնում: Նաիրա Տոնոյանը բռնցքամարտի 2020 թվականի Հայաստանի երիտասարդների առաջնությունում, 75 կգ քաշային կարգում, գրավեց առաջին տեղն ու արժանացավ ոսկե մեդալի: Ընկերական անկեղծ ու ջերմ գրկախառնությունները նոր ուժ ու կորով տվեցին մեր չեմպիոնին:

Հեզ ու հավասարակշռված մեր չեմպիոնուհին Գյումրիում եզակիներից է, որ զբաղվում է բռնցքամարտով: Նա տիրապետում է դժվարին մարզաձեւի հմտություններին, ռինգում իր բազկի ուժին չի դիմացել ոչ մի հակառակորդ: Սոցիալ-կրթական կենտրոնում մեր մարզուհին շատ զուսպ է, «Ցերեկային խնամք ու աջակցություն» ծրագրի մյուս դեռահասների հետ հավասարակշիռ ու լուրջ, եւ հենց այս հատկանիշներն էլ նրան դարձնում են հզոր:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմն ու շահառուները, միանալով շնորհավորանքներին, մի փոքր տոնական էին դարձրել օրը: Երիտասարդ չեմպիոնուհուն դիմավորելու եւ հաղթանակն առավել հիշարժան դարձնելու համար պատրաստել էին նվերներ ու տոնական քաղցր տորթ: Առավել ջերմ էին շնորհավորանքները:

Ցանկանք, որ նման հաղթանակներ Նաիրայի կյանքում շատ լինեն: Հաջորդ հաղթանակը լինի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունում, որին արդեն կհաջորդեն Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները