Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ՀԵՔԻԱԹ»-Ի ԱՌՕՐՅԱՅԻՑ

եքիաթ» նախակրթարանի առօրյան միշտ գունեղ է՝ լցված երեխաների ժպիտով եւ անկեղծ հարց ու պատասխաններով:

«Ինչու»-ների ու «ինչպես»-ների այս փոքրիկ աշխարհում ամեն ինչ շատ պարզ է, մաքուր, ջերմ ու ընկերական, երբեմն՝ խռովկան ու կամակոր: Այս ամենն էլ հաղթահարվում է ընկեր Գոհարի շնորհիվ:

Նախակրթարանի երեխաները պարբերաբար հյուր են գնում ընկեր Գոհարին: Խաղային տարբեր մեթոդներով հոգեբանը զարգացնում է ընկերասիրության, պատասխանատվության, միմյանց հետ հաշտ խաղալու, իրար հարգելու եւ բազմաթիվ այլ հմտություններ ու ունակություններ:

Ընկերական մթնոլորտ ապահովելուց հետո հերթը հասնում է նաեւ մարմնի խնամքին ու հիգիենային: «Հեքիաթ» նախակրթարանի մանուկներին սոցիալ-կրթական կենտրոնի բուժքույր ընկեր Էլմիրան սովորեցնում է հիգիենայի կանոնները՝ ինչպես լվանալ ատամները, երբ լվանալ ձեռքերը, չօգտագործել ուրիշի սրբիչը եւ այլն:

Մարմնի ու հոգու մաքրությունը երեխան պետք է իմանա փոքրուց՝ հետագայում ավելի խնամված, կոկիկ ու առողջ լինելու համար: Սոցիալ-կրթական կենտրոնը նախակրթարանի սաների համար ապահովվում է սննդարար ուտելիքն ու դաստիարակությունը, իսկ հոգատարության մասին խոսում են ծնողների գնահատանքի ու շնորհակալական խոսքերը:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները