Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ի ՄԵՌԱՆԵԼ, ՔԱՆ ԱՆՑԱՆԵԼ
ԸՍՏ ՕՐԷՆՍ ՀԱՅՐԵՆԻՍ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

այոց ազգային գիտակցության հիմքը հայրենիքի գաղափարն է, որ հետեւողական հաջորդականությամբ արծածվել է մեր պատմության բոլոր փուլերում: Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է հայ ժողովրդի պատմական ճակատագրով: Հայ ժողովրդի ազատատենչ ոգու ամենապայծառ փայլատակումն արձանագրվեց 451 թվականին, Ավարայրի ճակատամարտում՝ ի պաշտպանություն քրիստոնեական հավատքի եւ հայրենիքի ազատության: Հայոց պատմության այս ժամանակաշրջանի դեպքերը մանրամասն շարադրել են Ե դարի ականատես-պատմիչ Եղիշե Վարդապետը եւ Ղազար Փարպեցին:

Ս. Վարդանանք իրենց սրբազան արյամբ ոռոգեցին Ավարայրը՝ ի գին արյան փաստելով, որ այս աշխարհի ուժը տեղի է տալիս, երբ նրան հակադրվում է հոգու զորությունը: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ Մեծ Պահքին նախորդող հինգշաբթին 451 թվականին, հանուն սեփական հավատքի պահպանման եւ հարազատ ժողովրդի լինելության, մղված ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի եւ 1036 քաջերի հիշատակի ոգեկոչման տոնն է: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ:

ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, վերստին ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը] ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ Նահատակների պատգամը, որ է՝ «Մեր օրինակը հիշելով՝ ամուր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը եւ սիրեցեք միմյանց»…

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հընթացս սրբազան արարողակարգի, նախագահությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները