Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Աստուծային հրամանաւն, կույր ծերացեալ ի տաճարն, ոչ տեսանէր նա զմահ, մինչեւ տեսցէ նա զօծեալն»:
ՇԱՐԱԿԱՆ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին, մեծ շուքով նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը:

Փետրվարի 13-ին Ֆ. Նանսենի անվան խնամքի կենտրոնում երեխաները (ուսուցչուհիներ՝ Էյլա Սահակյան, Մարիամ Չերնամորյան, կիրակնօրյայի ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանցյան), իրենց աղոթքներով ու բեմականացումներով, ներկա հյուրերին եւ ծնողներին ծանոթացրին տոնի նշանակությանն ու խորհրդին:

Անսովոր հմայք ուներ մանկան անմեղ շուրթերից հնչող Տերունական աղոթքը, որով բացվեց հայտագիրը: Այնուհետեւ, խնամքի կենտրոնի բակում, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, որի շուրջ բոլորեց ուրախ շուրջպարը, ինչը մեծ հրճվանք ու ոգեւորություն պատճառեց ներակներին:

Ոչ ոք չի կարող հերքել, որ հաստատուն է հայ մարդու հավատն առ Տերը, առ Հիսուսի հիմնած Եկեղեցին: Անսահման հավատով է նա ամեն Տյառնընդառաջի տոնի գնում եկեղեցի եւ Սուրբ Խորանին վառվող կանթեղից լույսի իր մասը տանում հարազատ օջախ՝ այն Աստծո լույսով լուսավորելու համար: Հանդիսության վերջում ներկաներին իրենց սրտի խոսքը հղեցին խնամքի կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը, փոխտնօրեն Գոհար Յայլոյանը:

Բաժանվեցին նաեւ, տոնի ժողովրդական մաս կազմող, աղանձի փոքրիկ կապոցներ, որոնք պատրաստել էին կենտրոնի խոհարարները:

Այնուհետեւ սաները, ուսուցչուհիներ Նարինեի եւ Թամարայի առաջնորդությամբ, այցելեցին Սուրբ Յոթվերք մայր եկեղեցի, ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը, ապա մասնակցեցին Վարդանանց հրապարակում անցկացվող խարույկահանդեսին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները