Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների պարգեւաբաշխման արարողություն:

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը եւ ողջ հոգեւորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, մաղթեց, որ Ղեւոնդյանց քաջարի ոգին շարունակի գործել նաեւ այսօր, քանի որ հայրենիքի եւ Եկեղեցու առջեւ ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ եւ հոգեւորականների կոչումն է պայքարել դրանց դեմ:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական պարգեւաբաշխությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ավագության պատիվ շնորհվեց Արմավիրի թեմից Տ. Ստեփանոս քահանա Մելիքյանին, Ծաղկյալ փիլոն կրելու իրավունքի արժանացան Արցախի թեմից Տ. Մատթեոս քահանա Դրավանցը եւ Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանը, Շիրակի թեմից Տ. Վարագ քահանա Հակոբյանը, Տ. Ստեփանոս քահանա Ավետիսյանը եւ Տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը, Գեղարքունիքի թեմից Տ. Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը եւ Տ. Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը, Արագածոտնի թեմից Տ. Գարեգին քահանա Արսենյանը, Արմավիրի թեմից Տ. Գեւորգ քահանա Կրտիկաշյանը եւ Տ. Տաթեւ քահանա Կիրակոսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը, Տ. Շահան քահանա Մովսիսյանը, Տ. Թադեոս քահանա Տերտերյանը, Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, Արգենտինայի հայոց թեմից Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Բալթյան երկրների հայոց թեմից Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը:

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը, Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, Վեհարանի ընդհանուր բաժնից (արդեն Արգենտինայի հայոց թեմից) Տ. Տրդատ քահանա Օհանյանը, ինտերնետային ծառայությունների գրասենյակից Տ. Երվանդ քահանա Երանյանը, ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունից Տ. Երեմիա քահանա Սարգսյանը եւ Տ. Հովհաննես քահանա Մաթեւոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը, Արագածոտնի թեմից Տ. Արամ քահանա Ասատրյանը, Արցախի թեմից Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը եւ Տ. Արամ քահանա Թիլիքյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Տ. Զավեն քահանա Հայրապետյանը, Տ. Աբգար քահանա Աբգարյանը, Տ. Սիոն քահանա Հայրապետյանը եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմից Տ. Նաիրի քահանա Գեւորգյանը:

Հավարտ պարգեւաբաշխությունների՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը փոխանցեց արարողության մասնակիցներին: Շնորհավորելով ներկաներին Ս. Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ այս տոնը նվիրումի, արիության ու նախանձախնդրության դրսեւորման լավագույն օրինակ է, որ ի գործ է դրվել քահանայից դասի կողմից մեր հայրենքի պահպանման գործում, եւ որը վերստին ոգեշնչման ու գոտեպնդման կոչ է` ուղղված ծառայության մեջ գտնվող ողջ հոգեւոր դասին:

Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը եւ հայոց ազգի հոգեւոր կյանքին` Հայոց Հովվապետն արձանագրեց, որ այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջեւ եւ այս առումով Ղեւոնդյանց քահանայից օրինակն առաջնորդող է եկեղեցականների համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ այսօր էլ հայոց հոգեւոր դասը նույն նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակում է պաշտպան կանգնել մեր հավատքին, սրբություններին, հոգեւոր ու ազգային արժեքներին:

«Մխիթարություն ենք ապրում` տեսնելով նախնյաց քաջարի ոգու դրսեւորումներն այսօրվա եկեղեցականների ծառայության մեջ: Այսպիսի ոգու դրսեւորումով է, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել մեր հավերժական ընթացքը դեպի նոր ժամանակներ», -ընդգծեց Հայոց Հովվապետը` պատգամելով արժանի մշակներ լինել ինչպես մեր նախնյաց, այնպես էլ գալիք սերունդների համար եւ կերտել մեր ժամանակների եկեղեցականաց եւ Եկեղեցու փառքը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքի խոսքը հղեց թեմակալ առաջնորդներին ու քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Սուրբ Հոգու հարատեւ առաջնորդությունը նրանց սրբազան առաքելության մեջ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները