Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Քրիստոս փառաց թագաւոր, այսօր երեւեալ յընծայումն. կատարելով նա զօրէնս, քառասնօրեաց գալստեամբ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոները սերունդներին գաղափարախոսական վերլուծություններով ու հիմնավորումներով ճիշտ մատուցել նշանակում է ունենալ վաղվա հայեցի Հայաստանի երաշխիք, իմաստուն, ազգասեր, բարեպաշտ ու հուսալի սերունդ, ինչպես նաեւ կերտել, համամարդկային բարձր արժեքներ կրող, քրիստոնեական ու բարոյական նկարագրի տեր քաղաքացի:

Մեծագույն քրիստոնեական տերունական տոն է Տյառնընդառաջը, որը շատ իմաստներ ունի: Ինչպես մոմն առանց կրակի խավար է եւ ինչ-որ բան պակաս է, այնպես էլ մարդու հավատքն առանց գործերի մեռած է: Առաքելահաստատ այս տոնը, լույսի, հույսի եւ Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է, որ մեր սրտերն ու հոգիները լցնում է սիրով ու ջերմությամբ՝ եւս մեկ անգամ հիշեցնելով մեզ Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն արժեւորելու եւ Նրա անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը: Այսօր առավել եւս կարիքն ունենք Աստծո այդ լույսի, որպեսզի մեր հոգիներից ցրվի անգիտության խավարը եւ կյանքն իմաստավորվի Քրիստոսով:

Հետեւաբար՝ կրողը լինենք ոչ միայն Տիրոջ լույսի, այլեւ ինքներս լույս լինենք մեր շրջապատում՝ մեր օրինակով ցույց տալով քրիստոնյա եւ Եկեղեցու անդամ լինելու քաղցրությունը:

Այս իրողության շուրջն էր յուրահատուկ ջերմությամբ համախմբվել Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն Սեդա Համբարձումյանի եւ Քնարիկ Ադամյանի նախաձեռնությամբ՝ այս կերպ, կարծես, ի մի բերելով քրիստոնեական հավատքի լույս գործերը: Տյառնընդառաջի միջոցառումն սկսվեց «Տերունական աղոթք»-ով եւ Տ. Վարագ քհն. Հակոբյանի՝ օրվա գործի հայրական օրհնությամբ ու բարեմաղթանքի խոսքով: Գեղարվեստական գողտրիկ հայտագիրը բովանդակում էր քառասնօրյա Մանկան տաճարընծայման դրվագը՝ միաձուլված հայկական ազգային սովորույթներին:

Նախ Տեր Հայրը հանգամանալից բացատրեց տոնի խորհուրդը: Այնուհետեւ, հենց դպրոցի բակում, վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ բոլորվեց ուրախ շուրջպարը, հնչեցին ժողովրդական ու ազգագրական երգեր: Վերջում Տեր Վարագը հանդիսությունների սրահում կատարեց Տնօրհնեքի կարգ, ապա տրվեց հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԷԼԵՈՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները