Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ՋԵՐՄ ԵՎ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՏԱՐԵԴԱՐՁ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում 2016 թվականից գործում է «Դեռահասների ցերեկային խնամքի եւ աջակցության» ծրագիրը, որի շնորհիվ ամեն տարի երեք տասնյակից ավելի 10-15 տարեկան երեխաներ են ի մի գալիս կենտրոնի հյուրընկալ հարկի տակ:

Կենտրոնի աշխատակիցների ու կամավորների միասնական ջանքերով երեխաներն ստանում են սոցիալական, հոգեբանական, հումանիտար աջակցություն, հոգեւոր կրթություն, ինչպես նաեւ ապահովվում է նրանց դասապատրաստումը, ուսուցումն ու ժամանցի կազմակերպումը:

Գործունեության ընթացքում, արդեն ուսումնական տարեվերջին, գնահատելով արդյունքները՝ նկատելի են վարքագծի դրական առաջխաղացում, ուսման առաջադիմություն: Այս տիրույթում կարեւոր է գնահատել նրանց հույզերը՝ այն սպասումը, թե երբ են այցելելու կենտրոն, նաեւ ընկերական ջերմ մթնոլորտը, տոնական օրերն ու ուրախությունը, որ կիսում են միմյանց հետ:

Գրեթե ամեն ամիս կենտրոնում նշվում են ծննդյան տարեդարձեր: Հունվարի 17-ին աշխատակիցներով, կամավորներով ու երեխաների հետ նշեցինք Տիգրանի 10-ամյակը: Նա երազում է դառնալ օրենքի պահապան:

Բարի տարեդարձ, Տիգրան ջան... քո անկեղծ, ուրախ ժպիտը թող միշտ ուղեկից լինի քեզ ու նպատակներդ դառնան քայլ առ քայլ գրանցվող ձեռքբերումներ:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները