Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ԽՍՏԱՇՈՒՆՉ ՁՄԵՌԸ ԵՎ ՑՆՑՈՏԻԱՎՈՐ ԾԵՐՈՒՆԻՆ

ատ խստաշունչ էր 1910 թ. ձմեռը Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ եւ հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մտնում այնտեղ, եւ հյուրանոցի տերն ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում, ձյան տակ էր եղել, սառած էր եւ համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք եւ մի գիշերվա օթեւան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթեւանի եւ ճաշի գումարը կկազմի երեք ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»:

Ծերունին խոստովանեց, որ դրամ չունի, սակայն եթե իրեն վռնդեն, ապա նա հաստատ ցրտամահ կլինի: Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն եւ ներս հրավիրեց:Ապա տարավ խոհանոց, ուր օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր եւ արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա հետք էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար եւ ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեեւ ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո երեք ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբեւէ կրկին տեսնել ո՛չ ծերունուն, ո՛չ էլ երեք ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, եւ հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ եւ մնալ ավելի հաճախ, քան նախկինում: Լինելով բարեպաշտ մարդ՝ գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի եւ երախտագիտություն հայտնել Աստծուն՝ հյուրանոցի վիճակի բարելավման ու հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես եկեղեցի: Ներս մտնելուն պես՝ նա դիտեց եկեղեցին, եւ աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Այնտեղ պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի հետք նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, եւ երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար եւս երկու ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները եւ կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի հետքն անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները