Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ԵՐԲ ՈՒՆԵՑԱԾԴ ԿԻՍՈՒՄ ԵՍ, ԵՂԱԾԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈՒՄ Է

ուրբծննդյան տոնը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում նշում են առանձնահատուկ: Կենտրոնի հարկի տակ հավաքվում են մեր բոլոր շահառուները, եւ օրը վերածվում է իսկական ընտանեկան տոնի՝ լի ուրախությամբ ու նվերներով:

Այս տարի եւս՝ հունվարի 7-ին, նախ ընդունեցինք «Տարեցների խնամք» ծրագրի շահառուներին: Սեղանի շուրջ տարին սկսելու եւ միմյանց բարեմաղթանքներով ողջունելու հնարավորությունից օգտվեցին բոլորը: Տարեցներն աղոթքով սկսեցին խոսքը, ապա շնորհակալություն հայտնեցին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որ ստեղծել է հնարավորություն՝ սոցիալ-կրթական կենտրոնում գտնել շատ հարցերի պատասխաններ, որ կարողանում են հանդիպել, ընկերանալ, տարիքային ճգնաժամերը հաղթահարել հոգեբանի խորհուրդներով, միմյանց հետ կիսվել ու իրար խորհուրդ տալ:

Ապա հերթը հասավ երգ ու պարին... տոնական ռիթմերն ստիպեցին բոլորին աթոռներից վեր կենալ ու պարել…

Սոցիալ-կրթական կենտրոնը, ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ, նվերներ էր պատրաստել՝ անհրաժեշտ սնունդ ու առօրյա գործածության պարագաներ: Կենտրոնը հավատում է, որ երբ ունեցածդ կիսում ես, ավելի ես հարստանում, եւ տարիների փորձ ունեցողների շնորհակալական ժպիտն ու օրհնանքը հնչած բոլոր գովասանքներից առավել է ու կարեւոր:

Այնուհետ «Դեռահասների ցերեկային խնամք»-ի երեխաներին ընդունեցինք: Նրանք եւս ուրախացան նոր հագուստներով ու նվերներով: Վերջում նրանք իրենց հետ տարան կենտրոնի աշխատակիցների բարեմաղթանքները եւ խոստացան, որ կհիշեն իրենց ուղղած բարի խորհուրդներն ու գալիք տարում ավելի խոհեմ եւ կարգապահ կլինեն:

Քիչ անց սոցիալ-կրթական կենտրոնը լցվեց ճստիկ-պստիկների ուրախ ձայներով: Փոքրիկները ձգտում էին օգտվել քաղցր հյուրասիրությունից, ուստի անհամբեր էին: Նաեւ «Հեքիաթ»-ի հերոսներն էին եկել: «Հեքիաթ» նախակրթարանի սաները գիտեն, որ իրենց հարազատ կենտրոնն ամեն ինչ անում է՝ տարին հաջող ու նվերներով սկսելու համար:

Փոքրիկները երգեցին, պարեցին, ապա նվերներով հյուր եկավ Ձմեռ պապը, եւ միասին սովորեցին սուրբծննդյան ավետիսով ողջունել իրար՝ «մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Հենց այս ավետիսով, նոր եռանդով ու նոր ծրագրով քայլենք դեպի նոր ձեռքբերումներ, որոնք նորից կիսելու ենք այն մարդկանց հետ, ովքեր գնահատում են, հավատում ու կարոտում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները