Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

ուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամեն տարի՝ տարեմտի նախաշեմին, փոքրիկների համար կազմակերպում է ամանորյա ուրախ միջոցառում:

Դեկտեմբերի 26-ին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում մեկտեղվել էր երեքից տասներեք տարեկան 250 երեխա: Մինչ Ձմեռ պապը կգար, երեխաները դիտեցին «Մոռացված խաղալիքներ» հեքիաթ-ներկայացումը: Շատ արդիական հեքիաթ. գունագեղ հերոսները ներկայացնում էին, թե ինչքան լքված ու մենակ են խաղալիքները մեր օրերում, քանի որ երեխաներն այլեւս չեն խաղում դրանցով եւ լիովին տարված են համակարգչային խաղերով: Շատ նրբորեն ներկայացված էր, թե երեխաները որքան ագրեսիվ ու ինքնամփոփ են դառնում, երբ տարվում են համակարգչային խաղերով, իսկ երբ խաղում են խաղալիքներով, նրանց մեջ զարգանում են սիրելու, միմյանց նկատմամբ հոգ տանելու, խնամելու ունակություները:

Ներկայացումը կյանքի էր կոչվել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճուղի երրորդ կուրսի ուսանողների ջանքերով՝ Հասմիկ Վիրաբյանի ղեկավարությամբ: Ներկա բոլոր փոքրիկներն ստացան նվերներ: Այս տարի նույնպես տոնական նախաձեռնություններն իրականացվել էին նորվեգացի բարերար Օլա Օստվեյտի աջակցությամբ:

Հ.Գ. Ներկայացումը դիտելուց հետո հանդիսատես երեխաներից ստացա լուսանկարով հաղորդագրություն: Նրանք, ոգեւորված վեր բարձրացված թեմայից, իրենց մոռացված խաղալիքներով զարդարել էին այս տարվա տոնածառը: Շատ ուրախալի է, երբ կատարված աշխատանքը տալիս է իր պտուղները:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները