Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի տնօրինությամբ, 2002 թ. սկսյալ, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի օրը հայտարարվել է Անի թաղամասի համանուն եկեղեցու ուխտի օր:

Սուրբ Հակոբը հավատքով, իմաստությամբ լի մի նվիրյալ էր, ում Աստված Ս. Հոգու յոթնարփյա շնորհներով էր զարդարել: Թեեւ նա ապրեց ժամանակի եւ պատմության մեջ, սակայն անմահացավ իր առաքինի գործերով ու սրբակենցաղությամբ:

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին՝ Սուրբ Հակոբի տոնի ուրախ առիթով, Անի թաղամասի նույնանուն եկեղեցում համախմբվել էր հավատացյալների հոծ բազմություն: Բարեպաշտ գյումրեցիները եկել էին՝ ներկա գտնվելու ուխտի Սուրբ Պատարագին, որ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ առանձնակի անդրադարձ կատարելով տոնի մեկնությանն ու օրվա խորհրդին:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն եւ հնարավորություն ունեցան խոնարհվել, սիրված Սրբի մասուքների վրա կառուցված եկեղեցուց բերված, քարերի առջեւ:

Այդ քարերը տարիներ առաջ Մծբին քաղաքից բերել եւ Ս. Հակոբ եկեղեցուն է նվիրել թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Սրբազան արարողակարգից հետո տոնախմբության ներկաները մասնակցեցին ագապեի՝ սիրո ճաշի, որի ընթացքում, Վաղինակ Դավթյանի միջոցներով, կատարվեց նաեւ մատաղօրհնություն:

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲԱՏԱՆԸ

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո՝ տոնի ուրախ առիթով, Ս. Հակոբ եկեղեցու հանդիսությունների սրահում հավաքվեցին մեծաթիվ հրավիրյալներ, ծնողներ, այցելուներ: Մշակույթի բաժնի նախաձեռնությամբ ներկայացվեց գրական-գեղարվեստական գողտրիկ հայտագիր: Տոնախմբությունից հետո մասնակից երեխաներն ստացան քաղցրավենիքով պարկեր, որոնք սիրով երեխաներին էր տրամադրել Լուսինե Բադալյանը

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները