Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ՆՈՐԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՁԻԹՀԱՆՔՈՎՈՒՄ

եկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ գյուղի նախակրթարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը, «Շեն» ԲՀԿ նախագահ Հայկ Մինասյանը, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայայացուցիչ Արմեն Զաքարյանը, մեծաթիվ գյուղաբնակներ:

Հյուրերին նախ դիմավորեցին ավանդական աղ ու հացով, ապա ժապավենը կտրելու պատիվը տրվեց թեմակալ Առաջոնրդ Միքայել Սրբազանին եւ «Շեն» ԲՀԿ նախագահ Հայկ Մինասյանին: Բարեկարգ, հիմնանորոգված նախակրթարանն ունի ընդարձակ խաղասենյակ, քսանհինգ երեխայի համար նախատեսված ննջարան, խոհանոց եւ սանհանգույց:

Ձիթհանքով բնակավայրի զարգացման ծրագիրն իրականացվում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Ամքոր Հայաստան» եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամների, Յալկեզյան հիմնադրամի, ինչպես նաեւ ՀԱԵ Շիրակի թեմի աջակցությամբ: Ծրագիրն ունի կրթական, սոցիալական, մշակութային եւ գյուղատնտեսական բաղադրիչներ:

Մանկապարտեզի հիմնանորոգումից զատ ծրագրային գործողություններով նախատեսվում է սպորտդահլիճի, սպասարկման ծառայությունների՝ կարի եւ վարսահարդարման սրահների վերանորոգում ու կահավորում, կոոպերատիվի ստեղծում, համայնքային կենտրոնի սրահի վերանորոգում, բակի բարեկարգում: Ծրագրում նշանակալի ներդրում ունի նաեւ համայնքը, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են համայնքի ուժերով:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները