Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ...

այ Եկեղեցուն ազգանվեր ծառայելու եւ իր հայրենի գյուղի հոգեւոր պայծառությանը նվիրված գործունեության համար բարերար Ռոստոմ Ստեփանյանը վերջերս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, արժանացավ գնահատանքի եւ պարգեւատրվեց «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով: Դեկտեմբերի 13-ին Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգեւը բարերարին հանձնեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Նշենք, որ Մոսկվայում բնակվող եւ աշխատող Ձիթհանքով գյուղի բնակիչ Ռոստոմ Ստեփանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ, ինչպես նաեւ համայն քի ղեկավար Հովիկ Պողոսյանի ջանքերով, հիմնովին վերանորոգվել եւ կահավորվել է գյուղի, 1883 թվականին կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գործել է մինչեւ 1889 թվականը: Չնայած անցնող բոլոր տարիներին եկեղեցին ծառայել է որպես աղոթատեղի, սակայն որպես եկեղեցի չի գործել, քանի որ գտնվել է մասամբ խոնարհված ու անմխիթար վիճակում:

2014 թվականին եկեղեցին վերաօծվել է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ:

Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսեւորել մեր հայրերի սրբազան հավատքի, մեր անցյալի հոգեւոր ժառանգության հանդեպ, սիրել հայրենիքը եւ նախանձախդիր լինել նրա վաղվա օրվա նկատմամբ: Այս հավատքով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Միքայել Սրբազանը` վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն:

«Թող Ռուստամի օրինակը վարակիչ դառնա ուրիշների համար, ովքեր ունեն հնարավորություն, բայց այլ գործերով են զբաղված… Եկեղեցի կառուցելը մեծագույն հուշարձան է: Դրանից ավելի մեծ հուշարձան որեւէ մեկը չի կարող կանգնեցնել ո՛չ իր, ո՛չ հարազատների հիշատակի համար: Բոլոր-բոլորին Աստծո օրհնությունները եւ ի մասնավորի` բարերարին…»,-ասաց Սրբազան Հայրը՝ պարգեւը հանձնելուց հետո:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները