Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

«ԱՊԱՇԽԱՐԵՑԵՔ, ԶԻ ՄՈՏԵՑԵԼ Է ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

վետարանական այս սեղմ տողից տեղեկանում ենք, որ Հովհաննեսը՝ Աստծո ծառան, եկել էր վկայելու Լույսի մասին: Նրա ծնողները՝ Զաքարիան ու Եղիսաբեթը, արդար էին եւ անխոտոր ընթանում էին Տիրոջ պատվիրանների ու օրենքների մատնանշած ճանապարհով: Հովհաննեսը հրապարակ էր իջել Հիսուսից կանուխ, քարոզում էր եւ ասում. «Իմ ետեւից կգա ինձնից ավելի հզորը, որի առջեւ արժանի չեմ խոնարհվելու, Նրա կոշիկների կապերն արձակելու» (Մարկ. Ա 7):

Սուրբն իբրեւ քարոզիչ հրապարակ իջավ Տիբերիսա կայսեր 15-րդ տարում, երբ արդեն երեսուն տարեկան էր: Համաձայն Հին Կտակարանի՝ որեւէ մեկն իրավունք չուներ քահանայություն անել, եթե չէր լրացել նրա երեսուն տարին: Ուստի Հովհաննես Նախակարապետը, հար եւ նման Հիսուսին, եւս երեսուն տարեկանում սկսեց քարոզել: Քարոզության վայրը Հորդանանի հովիտն էր:

ՄԵծ է Հովհաննես Մկրտչի դերը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում: Նրան անվանում են նախակարապետ, Հին եւ Նոր Ուխտերը կապող կամուրջ:

ՈՒԽՏԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Լեռնակերտի Ս. Հովհաննես Մկրտիչը 5-րդ դարի կառույց է, իր տեսակի մեջ եզակի ու կարեւոր նշանակություն ունեցող հայկական ճարտարապետության պատմության համար:

Աղոթատունը վերանորոգվել է Բեյրութի «Սուրբ Էջմիածին կրոնասեր տիկնանց համախմբում»-ի անդամ տիկին Գոհար Խաչատրյանի ազնիվ նվիրաբերությամբ եւ օծվել 2005 թվականին՝ ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

Հայոց տոնացույցում Ս. Հովհաննես Մկրտչին նվիրված չորս տոներից մեկը նրա ծննդյան հիշատակն է:

Հունվարի 14-ին՝ տոնի ուրախ առիթով, հավարտ առավոտյան ժամերգության, մի խումբ հավատացյալներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ստանալով թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, ուխտավորաբար այցելեցին Արթիկի Լեռնակերտ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցի, ուր եւ, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Մեր Տիրոջ Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվեցին ներկա բարեպաշտ ուխտավորները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները