Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ
ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգեւոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին եւ հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգեւոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին եւ եկեղեցականների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին նաեւ եկեղեցականների պատրաստության, հոգեւոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության եւ կրթության բարելավման վերաբերյալ:

Քննարկումներ ծավալվեցին Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարեւորեցին, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով, աշխատանքային խմբերի հետեւողական աշխատանքը:

Անդրադարձ կատարվեց նաեւ, «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող, հասարակական որոշ կազմակերպությունների կողմից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ, պատրաստված զեկույցին:

Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվեց, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ եւ դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության ոչ ճշգրիտ եւ նենգափոխված ներկայացումը, որն ինքնին խտրականության եւ ատելության դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետեւորդների նկատմամբ:

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության եւ նրա քաղաքացիների կողմից:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները