Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

Լրահոսից

2 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

3 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը հանգամանալից մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

9 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի, Միքայելի եւ ամենայն երկնային զորացն: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը ռուսական Ս. Միքայել Հրեշտակապետի մատուռում տոնի առթիվ մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր մատռան հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

10 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ, «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց:

17 նոյեմբերի - Բարեկենդան Հիսնակի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Նշան եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը:

24 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, օծվեց Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղի Ս. Մինաս եկեղեցին:

30 նոյեմբերի - Տոն Սրբոց Առաքելոցն եւ առաջին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները