Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ՄՏԵՐՄԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴՐԱԽՏԻԿ»-ՈՒՄ

իրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի հիմնական խնդիրը ոչ թե միայն երեխաների ամառային հանգիստը կազմակերպելն է, այլ նաեւ ճամբարականերին հայեցի, ընկերասեր, գթասիրտ, բարեխիղճ քրիստոնյաներ դաստիարակելը:

Հոկտեմբերի 27-ին, Արտաշես սրկ. Աջապահյանի եւ Ս. Հակոբի մշակութային բաժնի կամավորներ Աննայի եւ Լիլիթի նախաձեռնությամբ, կազմակերպվեց Ճամբարականների աշնանային հանդիպումը, որը տեղի ունեցավ թեմի «Դրախտիկ» պարտեզում: Կամավորները երեխաների համար նախապատրաստել էին խաղային-ժամանցային գողտրիկ ծրագիր: Ճամբարականներն անչափ ուրախ էին, որ հանդիպելու եւ կրկին միմյանց հետ շփվելու հնարավորություն էր իրենց ընձեռնվել:

«Դրախտիկ»-ում երեխաները խաղացին, վայելեցին գեղեցիկ բնությունը, միասին հավաքվեցին սիրո ճաշի՝ ագապեի սեղանի շուրջ: Հանդիպմանը եկել էին ճամբարականներ Գյումրուց, Մարալիկից եւ Ազատանից: Հանդիպումն անցավ ջերմ, ընկերական մթնոլորտում, պարզվեց նաեւ, որ շատ երեխաներ շարունակում են շփումը՝ սպասելով ամռանը, որպեսզի կրկին մեկտեղվեն սիրելի ճամբարում:

«Վերադարձ դեպի բնություն» ճամբարի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին՝ թեմապատկան պարտեզի դռները փոքրիկ հյուրերի առջեւ հյուրընկալորեն բացելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները