Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՏՕՆ Է ԽՆԴՈՒԹԵԱՄԲ ԶՏՕՆ ՎԵՐԻՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ»

այաստանյայց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացից հետո, Ը շաբաթվա շաբաթ օրը:

Ըստ քրիստոնեական ըմբռնման՝ հրեշտակների պաշտոնն Աստծո փառաբանությունն է, ինչը հաստատված է նաեւ Աստվածաշունչ Մատյանով:

Հրեշտակ բառացի նշանակում է պատգամաբեր, դեսպան: Հոգեղեն այդ անսեռ էակները չունեն ոչ ծնունդ, ոչ էլ մահ: Համաձայն Եկեղեցու Սուրբ Հայրերի՝ որպես լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորել մարդ արարածին: Հետեւաբար՝ սպասավոր հոգիներ են, որոնք, երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաեւ երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի ու տարածության մեջ ապրող մարդու համար:

Առաքելական թղթում ասվում է. «Չէ՞ որ նրանք սպասավոր հոգիներ են, ուղարկվում են նրանց համար, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբ. Ա 14): Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, թվով բազմաբյուր՝ «հազարք հազարաց եւ բիւրք բիւրուց» (Դան. Է 10), բնակվում են հոգեւոր կամ լուսեղեն կոչվող երկնքում: Ըստ Ս. Դիոնեսիոս Արեսպագացու՝ հրեշտակները բաժանվում են ինը դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը:

Եկեղեցու Հայրերի հավաստմամբ՝ հրեշտակապետերը կանգնում են Աստծո առջեւ: Ասվում է, թե երբ քրիստոնյան աղոթում է, նրա աղոթքը պահապան հրեշտակը բարձրացնում է երկինք՝ Աստծո մոտ: Պահապան հրեշտակը մարդուն ուղեկցում է նրա ողջ կյանքում եւ անտեսանելիորեն օգնում նրան: Հայոց պատմության մեջ մենք հրեշտակների մասին գեղեցիկ ավանդության ենք հանդիպում՝ կապված Ս. Գրիգոր Լուսավորչի հետ: Խորվիրապում նրան այցելում էր իր պահապան հրեշտակը: Հենց հրեշտակի հավաստմամբ է նաեւ Տրդատ արքայի քույր Խոսրովիդուխտն իմանում, որ Վիրապ նետված Գրիգորը ողջ է:

Նոյեմբերի 9-ին՝ Ս. Աստվածածին եկեղեցում, Ս. Հրեշտակապետացն տոնի ուրախ առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները