Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑ ԴԺՈԽՔՆ ՈՒ ԴՐԱԽՏԸ ՏԵՍԱԾ ՄԱՐԴԸ

ի հավատավոր մարդ շատ էր ուզում տեսնել ե՛ւ դրախտը, ե՛ւ դժոխքը: Ու միշտ աղոթում էր Աստծուն, որպեսզի Նա ցույց տա իրեն դժոխքի եւ դրախտի ողջ իրականությունը:

Աստված լսելով բարի մարդուն` իր լուսեղեն հրեշտակին է ուղարկում, որն ուղեկցում է մարդուն երկու դռան մոտ ու ասում, որ սրանցից մեկը դժոխքինն է, իսկ մյուսը` դրախտինը: Ներս մտնելով դժոխքի դռնից` մարդը զարմանում է տեսածով. ներսում, շրջան կազմած, նստած էին մի խումբ մարդիկ, որոնց ձեռքերին շատ երկար պոչերով գդալներ կային, իսկ նրանց կենտրոնում դրված էին աշխարհի բոլոր կերակուրները: Բարի մարդը նկատեց, որ նրանք շատ դժբախտ ու տխուր դեմք ունեն եւ հարցրեց հրեշտակին, թե ինչն է նրանց դժգոհության պատճառը: Հրեշտակն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը մահու չափ քաղցած է, բայց քանի որ գդալների պոչերը երկար են, չեն կարողանում այդ կերակուրներից վերցնել եւ ուտել:

Հետո նրանք դրախտի դուռը բացեցին եւ, ո՜վ զարմանք, շրջան կազմած նստած էին մի խումբ մարդիկ, որոնց կենտրոնում դրված էին աշխարհում հայտնի բոլոր կերակուրները: Նրանց ձեռքում նույնպես կային երկար պոչերով գդալներ, ճիշտ այնպես, ինչպես դժոխքում, բայց զարմանալին այն էր, որ այս մարդկանց դեմքին շողշողում էր երջանկությունը, եւ շուրջն ուրախություն էր տիրում:

Մարդը նորից հարցրեց հրեշատակին, թե այս մարդիկ ինչու են ուրախ, չէ՞ որ երկու տեղում էլ նույն կարգավիճակում են: Հրեշտակը բացատրեց, որ այս մարդիկ, ի տարբերություն նախորդների, սովորել են այս երկար պոչերով գդալներով միմյանց կերակրել եւ հիմա կարողանում են վայելել բոլոր բարիքները:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները