Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՊԱՐՏՔ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը միշտ մտահոգվում է շահառու տարեցների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու եւ խնամքն ապահովելու համար: Այս անգամ համագործակցելով Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ՝ փորձեցինք մեր ավագ ընկերների օրը դարձնել տոնական:

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, սիրո ու հարսանեկան պարի հուշերով լի մեղեդիներ: Տարեցները ձայնակցեցին երգիչներին ու հիշեցին... Սերունդների երկխոսություն՝ այսպես կարելի էր բնորոշել հանդիսատեսին ու համերգի մասնակիցներին, քանի որ հանդիսույթին ներկա էին տարեցներ, երիտասարդներ ու դպրոցականներ:

Իսկ վերջում ուս-ուսի տված պարեցին ու երգեցին: Եվս մեկ անգամ փաստվեց, որ, անկախ տարիքից, հայի պայքարող տեսակը միշտ մնում է աներեր, բռունցքվելու ու հաղթելու անհագ ցանկությամբ: Չդադարող ծափողջույններն ու շնորհակալությունները հաջողված համերգի հավաստիքներն էին:

Սոցիալ-կրթական կենտրոնը շնորհակալություն է հայտնում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբին՝ հաճախակի հրավերքի եւ շահառու տարեցներին տոն պարգեւելու համար:

Միայն համերգով չի սահմանափակվում մեր ավագ ընկեր ու բարեկամ տարեցների խնամքը: Նոյեմբերի 5-ին էլ մերոնք Լոռու մարզում էին: Ուխտագնացության էին մեկնել Լոռվա աշխարհի եկեղեցիներ ու վանքեր...

Ջերմ ընդունելությունն ու ջերմ արեւն ապահովեցին հաճելի տրամադրություն ու հագեցած ժամանց:

Սոցիալ-կրթական կենտրոնը հոգաց, որ տարեցներն ապահով ու հարմարավետ մեքենայով հասնեն ուխտատեղիներ եւ բնության գրկում ճոխ հյուրասիրություն կազմակերպեց:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները